HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Զատիկին ընդառաջ. ձվի թանկացում սպասվու՞մ է

Ձվի շուկայում ներկայում կայուն վիճակ է։ Թռչնաբույծների միության նախագահ Սերգեյ Ստեփանյանի հավաստմամբ՝ թռչնաբույծները, ինչպեսև նախորդ տարի, կարողացել են  նախապատրաստվել Սբ. Հարության տոնին (Զատիկ) ընդառաջ. տեղեկան ձուն կբարարի պահանջարկը։ Ընդհանուր թանկացումներ, ըստ նրա, չեն լինի։ «Նախատեսվում է ոչ թե ձվի թանկացում, այլ՝ քանակի ավելացում։ Առաջին կարգի ձվի բացթողնման միջին գինը կազմում է 50-55 դրամ»,-  «Հետք»-ի հետ զրույցում ասաց Ս. Ստեփանյանը

Ըստ նրա, սակայն, հայաստանյան սպառողական շուկայում այսօրվա ընդհանուր թանկացումների շարունակվելու դեպքում ձուն ևս կթանկանա։ «Այսօր ապրանքներ կան, որ նույնիսկ 40-50%-ով թանկացել են։ Մենք չենք թանկացրել, բայց այսպես երկար չի կարող շարունակվել։ Շաղթայական ռեակցիա է՝ եթե շուկայում այլ ապրանքներ թանկանում են, օրինակ՝ ստվարաթուղթը, բենզինը և այլն, բնակաբանար այդ ամենն ազդում է նաև ձվի ինքնարժեքի վրա։ Այսօր Հայաստանի սննդի շուկայում ամենամատչելի ապրանքն, իր սննդային արժեքներով,  ձուն է, որը չի թանկացել։  Բայց եթե թանկացումները շարունակվեն, վերջում ձվի գնի վրա էլ, անպատճառ, կազդեն»,- նշեց Թռչնաբույծների միության նախագահը։

Ըստ նրա՝ թռչնաբույծները ցանկություն ունեն տոնական օրերի համար, ավելացնելով արտադրության ծավալները,  նվազեցնել ձվի գինը, սակայն չի ստացվում, քանի որ այդ օերերին ընդհանուր ապրանքների գները բարձրանում է, ինչն էլ ազդում է  ձվի ինքնարժեքի վրա։

Ս. Ստեփանյանը շեշտում է, որ իրենք չեն բարձրացնում բաղթողնման գինը։ Դա այն գինն է, որով ապրանքը հասնում է վաճառքի կետեր՝ փոքր խանութներ, սուպերմարկետներ։ Փոքր խանութներն, այնուամենայնիվ, երբեմն բարձրացնում են գինը։ Եթե միջնորդները, որոնց միջոցով  ձուն հասնում է խանութներին, թանկացնում են և կամ խանութներն իրենք են թանկացնում, այդտեղ, բնակաբանար, «նրանք գումար են աշխատում այս տոն օրերին»։ Իսկ մեծ շրջանառություն ունեցող խանութները՝ սուպերմարկետները, իրենք են արտադրողից անմիջապես գնում ձուն առանց միջնորդների։  Նրանք գինը, հիմնականում, չեն բարձրացնում։

Նախորդ տարի արտադրվել է շուրջ 700 մլն հատ ձու

Ըստ ՀՀ ազգային  վիճակագրական ծառայության տվյալների՝ 2016 թվականի ամբողջ ընթացքում Հայաստանում արտադրվել է 694.6  մլն հատ ձու: Այն 37 մլն հատով կամ 5.6%-ով գերազանցում է 2015-ի ցուցանիշը։ Վերջին տարիներին Հայաստանում արտադրված ձվի ծավալները գերազանցել են 600 մլն հատը։

 

Նախոդ տարի 1 ձվի միջին արժեքը նվազել է։ Այն կազմել է մոտ 62 դրամ, 2015-ին՝ մոտ 66 դրամ։ Ձուն սկսել է թանկանալ 2013 թվականի՝ միջին գինը հասնելով 70 դրամի։ Որպես թանկացման պատճառ արտադրողները նշեցին ձվի ինքնարժեքի թանկացումը՝ հիմնականում պայմանավորված հավի կերի թանկացմամբ։ Իսկ մինչ այդ, 2011   թվականին, օրինակ, այն 60  դրամի չի հասել։

Ոչ ներմուծում ենք, ոչ էլ՝ արտահանում

Վերջին երկու տարիներին Հայաստանը հավկիթ ոչ ներմուծում է, ոչ էլ՝ արտահանում։  Տեղական արտադրությունը բավարարում է հանրապետության պահանջարկը։

Լուսանկարը՝ cleveland.com

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter