HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայաստանում Մոնղոլիայի դեսպանը հավատարմագրերն է հանձնել Սերժ Սարգսյանին

Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Մոնղոլիայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Բանզրագչ Դելգերմաան (նստավայրը՝ Մոսկվա): Այս մասին տեղեկացնում է նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը:

Ս. Սարգսյանը շնորհավորել է դեսպանին պաշտոնն ստանձնելու կապակցությամբ և մաղթել հաջողություններ: Սերժ Սարգսյանը նշել է, որ Հայաստանը մեծ կարևորություն է տալիս ասիական տարածաշրջանի երկրների հետ հարաբերությունների զարգացմանը և հույս է հայտնել, որ Մոնղոլիայի դեսպանի նշանակմամբ հայ-մոնղոլական միջպետական հարաբերությունները կզարգանան ու կամրապնդվեն: Ս.Սարգսյանն այդ համատեքստում կարևորել է անհրաժեշտ իրավապայմանագրային դաշտի ձևավորումը:

Դեսպան Դելգերմաան շնորհակալություն է հայտնել Ս.Սարգսյանին և վստահեցրել, որ իր գործունեության ընթացքում ջանք չի խնայի վերականգնելու Հայաստանի և Մոնղոլիայի միջև եղած ավանդական լավ հարաբերություններն ու նոր ուղիներ գտնելու փոխշահավետ մի շարք ոլորտներում՝ առևտրատնտեսական, հումանիտար և այլն, զարգացնելու փոխգործակցությունը: Տիկին Դելգերմաան ընդգծել է, թե անչափ հպարտ է, որ իր երկրի առաջին դեսպանն է այնպիսի հրաշալի երկրում, ինչպիսին Հայաստանն է, որի հետ Մոնղոլիան դիվանագիտական հարաբերություններ է հաստատել 25 տարի առաջ: Նրա համոզմամբ, այդ հոբելյանը լավ առիթ է վերարժևորելու անցած ուղին և խորացնելու հարաբերությունները: Մոնղոլիայի դեսպանը նշել է, որ իր երկիրը հետաքրքրված է նաև Եվրասիական տնտեսական միության շուկայով և հույս է հայտնել, որ այդ միության անդամ Հայաստանը կաջակցի համագործակցության հաստատման ուղղությամբ Մոնղոլիայի ջանքերին:

Հանդիպման ժամանակ դեսպան Դելգերմաան նաև շնորհավորել է Սերժ Սարգսյանին՝ Հայաստանում օրերս անցկացված խորհրդարանական հաջող ընտրությունների կապակցությամբ: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter