HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Երրորդ օրն է՝ պատգամավորները չեն գալիս ԱԺ նիստին

ԱԺ նիստ կրկին չկայացավ։ Նիստին ներկա էր 17 պատգամավոր, բացակա՝ 113-ը, իսկ քվորում ապահովելու համար անհրաժեշտ էր 66 պատգամավորի ներկայություն։

«Մեր շարքերը չեն նոսրանում։ Էսօր 17 պատգամավոր է գրանցվել։ Հուսով եմ, որ աստիճանաբար կվերադառնանք բնականոն աշխատանքային հուն», - ասաց նիստը վարող ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը։

Շարմազանովը կրկին ծափահարություններով շնորհավորեց նոր խորհրդարան անցած պատգամավորներին, մասնավորապես` Վահրամ Բաղդասարյանին։ Ապա կրկին հայտարարեց, որ կհանդիպեն 15։00-ին՝ պատգամավորների ներկայության դեպքում նիստ գումարելու համար։

Հիշեցնենք, որ ԱԺ քառօրյա նիստը գումարվել է երկուշաբթի օրվանից, սակայն մինչ օրս չի հաջողվում նիստ գումարել՝ քվորում չապահովելու պատճառով։ Չորս անգամ ժամանակ է տրվել պատգամավորներին՝ նիստին ներկա գտնվելու համար, սակայն նրանք չեն եկել։ Երկուշաբթի օրը նիստին ներկա էր 16 պատգամավոր, երեկ էլ` 10-ը։

Մեկնաբանություններ (1)

Վեհարի
Անհասկանալի է թե ինչու է ընդհանրապես անհրաժեշտ ԱԺ նիստեր գումարել, երբ ինչ որ տեղ գրված որոշումներն ու օրենքներն, խորհրդային ժամանակների նման ճնշող մեծամասնությունը կընդունի բուռն ծափահարություններով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter