HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՈւԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինը ժամանել է Հայաստան

Ապրիլի 12-ին պաշտոնական այցով Հայաստան ժամանեց ՈւԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինը: Օդանավակայանում ՈւԵՖԱ-ի նախագահին դիմավորեց Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը: Օդանավակայանից նախագահներն ուղևորվեցին Մայր Աթոռ Սբ. Էջմիածին, որտեղ նրանց ընդունեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ-ն: ՈւԵՖԱ-ի նախագահը նաև հնարավորություն ունեցավ ծանոթանալու Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի պատմությանը և մշակութային ժառանգությանը:

Այնուհետև ՀՖՖ և ՈւԵՖԱ-ի նախագահներն ուղևորվեցին Վաղարշապատի ֆուտբոլի ակադեմիա, որտեղ իրականացրեցին Վաղարշապատի ֆուտբոլի ակադեմիայի հիմնարկեքի խորհրդանշական արարողությունը: Դրանից հետո ՀՖՖ և ՈւԵՖԱ-ի նախագահներն այցելեցին ՀՖՖ տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիա. որտեղ շրջայց կատարեցին ակադեմիայի տարածքում: Շրջայցից հետո նախագահները հանդիպեցին լրագրողների հետ:

Այս մասին հայտնում է ՀՖՖ-ն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter