HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

«Վերնիսաժ»-ում սալիկները կրկին փոխվում են

«Վերնիսաժ»-ի տոնավաճառում կրկին փոխվում են ամիսներ առաջ տեղադրված սալիկները։ Այս տարածքի բարեկարգման և արդիականացման աշխատանքները սկսվել էին մեկ տարի առաջ, ամիսներ առաջ էլ սալիկապատվել էր դրա ողջ տարածքը։ Սակայն այսօր կրկին տոնավաճառի որոշ տարածքներում սալիկները փոխվում են, քանի որ դրանց արտաքին տեսքը վնասվել է, որոշները դուրս են եկել հիմքից, որոշ տարածքում էլ անհարթություն է առաջացել։

«Վերնիսաժ»-ը արդեն քսանմեկ տարի է վարձակալում է «Հ. Նավասարդյան» ՍՊԸ-Ն: Ընկերության գործադիր տնօրեն Պավել Գուրողլյանը «Հետք»-ի հետ զրույցում նշեց, որ ամիսներ առաջ, երբ տեղադրել են սալիկները, հատակը դեռևս լիարժեք չորացած չի եղել, դրան գումարած սաստիկ ձմեռ է գրանցվել, որոնց պատճառով վնասվել են սալիկները և անհրաժեշտություն է առաջացել կրկին սալիկապատել, փոխել արդեն իսկ ամրացված սալիկների մի մասը: «Մոտ 3000-4000 քառակուսի վնասվել է, հիմա փոխելով, Ալավերդյան փողոցից գալիս ենք դեպի Խանջյան։ Մոտ մեկ ամսից աշխատանքները կվերջանան», - ասաց Գուրողլյանը։

Տոնավաճառի շինարարական աշխատանքները կատարվել են կրկին «Հ. Նավասարդյան» ընկերության կողմից։ Գործադիր տնօրենի խոսքով՝ թեև այդ վնասի մեջ իր մեղքի բաժինը ունի նաև շինաշխատանքները ղեկավարող շինարարը, սակայն սալիկապատման այս աշխատանքները կատարվում են իրենց միջոցներով։ Տնօրենը հավաստիացրեց, որ կրկնակի արված այս աշխատանքը որևէ կերպ չի ազդելու տաղավարների գումարների բարձրացման վրա, և աշխատակիցներից դրա համար հավելյալ գումար չի գանձվելու։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter