HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կառավարությունում քննարկվել են կառուցապատման ոլորտի զարգացմանը վերաբերող հարցեր

Կառավարության պաշտոնական կայքը հայտնում է, որ վարչապետ Կարեն Կարապետյանի մոտ այսօր տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում քննարկվել են Հայաստանի Հանրապետությունում կառուցապատման գործընթացների խթանմանը վերաբերող հարցեր:

Կառավարության ղեկավարը հետաքրքրվել է՝ որո՞նք են այն խոչընդոտները, որոնց կառուցապատողները հանդիպում են պետական մարմինների հետ աշխատանքի ընթացքում և առաջարկել քննարկել փոխադարձ ընդունելի լուծումների տարբերակներ: «Չորրորդ ամիսն է՝ մենք ասում ենք, որ այս ճյուղը հետ է ընկել: Ուզում ենք այն ակտիվացնել, որպեսզի մեր ընդհանուր ցուցանիշներում աշխուժություն մտնի», - ասել է Կարեն Կարապետյանը:

Ոլորտի ընկերությունների ներկայացուցիչների բարձրացրած հարցերը հիմնականում վերաբերում էին կառուցապատում-հարկային վարչարարություն իրականացում-իրացում շղթային: Այս առումով վարչապետը կառուցապատողների հետ քննարկել է հարկային վարչարարության մեխանիզմների պարզեցմանը, թափանցիկության ավելացմանը, շուկայի ակտիվացմանը, հիփոթեքային վարկերի տոկոսադրույքների նվազեցմանը, կառուցապատողի կողմից ենթակառուցվածքներով ապահովմանը, տեղական ընկերությունների խրախուսմանը՝ ռեյտինգավորման մեխանիզմի կիրառմամբ, պետություն-մասնավոր հատված համագործակցությանը վերաբերող և այլ հարցեր:

Վարչապետը նշել է, որ Կենտրոնական բանկի հետ քննարկման փուլում է կառուցապատման ոլորտի ձեռնարկությունների ռեյտինգավորման հարցը, որը հնարավորություն է տալու խրախուսել լավ աշխատող ընկերություններին: 

«Բանկերը, հաշվի առնելով, որ ընկերությունը «սպիտակ» դաշտում է, կգնահատեն ռիսկերը և ռեյտինգավորում կանեն: Մարդկանց պետք է մոտիվացնել. որպեսզի գան այդ դաշտ, պետք է իմանան, որ բոնուս են ստանալու դրանից», - ասել է Կարեն Կարապետյանը: 

Կառավարության ղեկավարը նաև հանձնարարել է պատասխանատուներին՝ ենթակառուցվածքների թեմայի շուրջ քննարկում կազմակերպել կառուցապատող ընկերությունների և շահագրգիռ մարմինների ներկայացուցիչների մասնակցությամբ: Վարչապետը տեղեկացրել է, որ «Doing business»-ի շրջանակում

ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի հետ համատեղ Երևանում գործարկվելու է էլեկտրոնային քարտեզ, որի միջոցով, ցանկացած հասցեի հղմամբ գնալով, հնարավոր կլինի տեղեկատվություն ստանալ էներգետիկ, ջրային և այլ ենթակառուցվածքների վերաբերյալ, և եթե հանրային ծառայություն մատուցող ընկերությունը չունենա այդ ենթակառուցվածքը, ապա կառուցապատողը պետք է պատրաստ լինի վճարել դրա համար և ելնելով դրանից՝ հաշվի առնել կառուցապատման ռիսկերը: 

Վարչապետ Կարապետյանը, ամփոփելով խորհրդակցությունը, նշել է, որ ներկայացված առաջարկությունները մանրամասն կքննարկվեն և համապատասխան արձագանք կստանան:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter