HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Պահուստային ֆոնդից 14 միլիոն դրամ կտրամադրվի փորձագետների աշխատավարձերի համար

Կառավարությունն այսօրվա նիստում բավարարեց տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանի ներկայացրած որոշման նախագիծը, որով այդ նախարարությանը կառավարության պահուստային ֆոնդից կհատկացվի գրեթե 14 միլիոն դրամ՝ վարչապետի հանձնարարությամբ ստեղծված անալիտիկ-վերլուծական խմբի փորձագետներին աշխատավարձեր տրամադրելու համար։

Ինչպես նշվում է կառավարություն ներկայացրած որոշման նախագծում՝ վարչապետի մոտ հունվարի 31-ին կայացած տարածքային կառավարման և զարգացման նախարարության կողմից 2016 թվականի ընթացքում իրականացված գործունեության հաշվետվության քննարկումից հետո Կարապետյանը հանձնարարել է նախարարության աշխատակազմում ստեղծել անալիտիկ-վերլուծական աշխատանքային խումբ՝ տարածքային կառավարման սուբյեկտը թվայնացնելու (մարզպետի գործառույթները հստակեցնելու, պատասխանատվությունն ու պարտականությունները բալանսավորելու, մարզի անձնագիրը մշակելու, միանման համայնքների միջև բյուջեների տարբերությունը հստակ ընդգծելու, մարզերի ու համայնքների անձնագրերի անալիտիկ համեմատություն իրականացնելու, մարզերի ու համայնքների զարգացման ծրագրերը վերանայելու) նպատակով:

Այդ հանձնարարականի հիման վրա մարտի 1-ից նախարարության աշխատակազմում ընդգրկվել են համապատասխան փորձագետներ, որոնք պետք է իրականացնեն այդ աշխատանքները, և նրանց տասը ամիս աշխատավարձ վճարելու համար անհրաժեշտ է գրեթե 14 միլիոն դրամ, որը, ինչպես արդեն նշեցինք, կտրամադրվի կառավարության պահուստային ֆոնդից։

Որոշման նախագծում ասվում է, որ այդ մոնիտորինգն ուղղված կլինի մարզերի (տարածաշրջանների, համայնքների) սոցիալ-տնտեսական զարգացման կոնկրետ հնարավորությունների վերհանմանը և դրանց իրագործմանն ուղղված համապատասխան միջոցառումների իրականացմանը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter