HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Անհատույց օգտագործման իրավունքով տարածքներ են տրվել շախմատի մանկապատանեկան մարզադպրոցներին

Կառավարության այսօրվա նիստում Հրանտ Դինքի անվան N 44, Ղևոնդ Ալիշանի անվան N 95, Րաֆֆու անվան N 36, N 157, N 49 դպրոցները անհատույց, անժամկետ օգտագործման իրավունքով տարածքներ ստացան։

Ինչպես նշվում է կառավարություն ներկայացրած որոշման նախագծում՝ սեպտեմբեր ամսին Երևանի քաղաքապետարանը դիմել էր պետական գույքի կառավարման վարչություն` հանրակրթական այդ դպրոցներին անհատույց օգտագործման իրավունքով ամրացված տարածքներից իրենց կողմից զբաղեցրած տարածքները անհատույց օգտագործման իրավունքով շախմատի մանկապատանեկան մարզադպրոցներին տրամադրելու խնդրանքով։

Հաշվի առնելով երեխաների զարգացման գործում շախմատի դերը՝ պետական գույքի կառավարման վարչությունը Երևանի քաղաքապետի խնդրանքին ընդառաջելով` որոշել է 2015-ին ընդունած իր որոշման մեջ փոփոխություն կատարել և այդ տարածքներն անհատույց օգտագործման իրավունքով տրամադրել շախմատի մանկապատանեկան մարզադպրոցներին։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter