HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Ժամկետանց վարկերն աճել են փետրվարին

Այս տարվա փետրվարի վերջի դրությամբ՝ Հայաստանի բանկերի կողմից տրամադրված վարկերի ընդհանուր ծավալը կազմել է 2 տրլն 398 մլրդ դրամ։ Հունվարի վերջի դրությամբ այն 2 տրլն 381 մլրդ դրամ է եղել. մեկ ամսում վարկային պորտֆելն աճել է մոտ 17 մլրդ դրամով կամ 0.7%-ով։

Փետրվարի վերջին գրանցված ցուցանիշներով՝ վարկային ընդհանուր պորտֆելում 4.35%-ը երկարաձգված վարկերն են, 1.4%-ը՝ ժամկետանց վարկերը։ 

Ըստ ՀՀ ԱՎԾ տվյալների Հունվարի համեմատ աճել են թե երկարաձգված, թե ժամկետանց վարկերի ծավալները։ Մասնավորապես, երկարաձգված վարկերի աճը կազմել է 470 մլն դրամ կամ 0.4%, իսկ ժամկետանց վարկերինը՝ մոտ 1.1 մլրդ դրամ կամ 3.3%: Ներկայացնում ենք վերջին մեկ տարում երկարաձգված ու ժամկետանց վարկերի ծավալներն ու դրանց կշիռը՝ ընդհանուր վարկային պորտֆելում։

Ինֆոգրաֆիկայում երևում է, որ մեկ տարում ժամկետանց վարկերի ամենամեծ ծավալն ու կշիռը գրանցվել է նախորդ տարվա մայիսին, ինչին ավելի վաղ անդրադարձել ենք։ Իսկ երկարաձգված վարկերի ծավալները մեծ են եղել հունիսին։ Տարվա երկրորդ կեսից հետո աստիճանաբար նվազում է գրանցվել մինչև տարեվերջ։ Իսկ այս տարվա առաջին երկու ամիսներին աճի միտում է 
նկատվում։

Ժամկետանց և երկարաձգված վարկերը՝ ՀՀ առևտրային բանկերի վարկերի ընդհանուր կազմում
Create line charts

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter