HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Էլէկտրաէներգիայի արտադրությունն աճել է հունվար-փետրվարին

Այս տարվա հունվար-փետրվարին Հայաստանում արտադրվել է 1.451 մլրդ կՎտ/ժ էլեկտրաէներգիա։ 2016 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ՝ այս ցուցանիշը 10.4%-ով աճել է։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունից։

Միայն փետրվարին արտադրվել է 675.3 մլն կՎտ/ժ էլեկտրաէներգիա, որի աճը կազմել է 6.9%: Ըստ նույն աղբյուրի՝ տարվա առաջին երկու ամսում հանրապետությունում էլեկտրաէներգիայի արտադրության, հաղորդման և բաշխման ընդհանուր ծավալը կազմել է մոտ 40.9 մլրդ դրամ, որն էլ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել է 1.7%-ով։

Հիշեցնենք, որ 2016 թվականին Հայաստանում էլեկտրաէներգիայի արտադրության անկում է գրանցվել։ Տարեկան կտրվածքով արտադրվել է 7.3 մլրդ կՎտ/ժ էլեկտրաէներգիա, որը 6.2%-ով զիջում է 2015 թվականի ցուցանիշը։ 2016 թվականինը վերջին հինգ տարում գրանցված ամենացածր արդյունքն էր։

Էլեկտրաէներգիայի արտադրության ծավալները Հայաստանում (մլրդ կՎտ/ժ)
Create column charts

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter