HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գյուղատնտեսության նախարարությունը և ՀԱԱՀ կձևավորեն աշխատանքային խմբեր

Գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն այսօր մասնակցել է Հայաստանի ազգային ագրարային համալսարանի պրոֆեսորա-դասախոսական կազմի հետ հանդիպմանը` քննարկելու նախարարության և ՀԱԱՀ հետ համատեղ մշակված աշխատանքային ծրագիրը: Այս մասին հայտնում է գյուղատնտեսության նախարարության մամուլի ծառայությունը։

Նախարարը նշել է, որ վարչապետի հանձնարարությամբ գյուղատնտեսության նախարարությունը մեկամսյա ժամկետում պետք է ներկայացնի  սերմնաբուծության և սերմարտադրության զարգացման ծրագիր, որի հիմնական ուղղվածությունը պետք է լինի ներմուծումը ներքին արտադրությամբ փոխարինելը կամ արտահանման խթանումը:  

Ի․ Առաքելյանն առաջարկել է համալսարանի հետ ստեղծել միասնական աշխատանքային խումբ, որում կընդգրկվեն թե' գյուղոլորտի մասնագետներ և թե' տնտեսագետներ, որոնք տարբեր  ուղղություններով հստակ և հիմնավորված ծրագրեր կմշակեն:

«Եթե մենք  կարողանանք  համապատասխան հաշվարկներով և վերլուծություններով հիմնավորել, որ  այդ ծրագրերը մրցակցային են, շահավետ և  կարող ենք հաղթող դուրս գալ`  ներմուծումը ներքին արտադրության փոխարինելու կամ արտահանումը խթանելու հարցում, ապա դրանք կդառնան ռազմավարական ծրագրերի մաս` պետական աջակցությամբ կամ սուբիսդավորմամբ, որոնք զարգացում կապահովեն», - իր խոսքում նշել է նախարար Իգնատի Առաքելյանը:  

Նախարարն անդրադարձել է նաև անասնաբուժության ոլորտին առնչվող խնդիրներին և դրանց լուծման հնարավոր ուղիներին, ինչպես նաև վերամշակման ճյուղի` որպես գյուղատնտեսության ոլորտի կարևոր ուղղության զարգացմանը:

ՀԱԱՀ ռեկտոր Արշալույս Թարվերդյանն իր հերթին վերահաստատել է բուհի պատրաստակամությունը շարունակել ակտիվորեն համագործակցել ՀՀ գյուղատնտեսության նախարարության հետ ոլորտի զարգացման նպատակով:

«Պետք է համակողմանի աջակցություն լինի գիտական խորհրդատվական առումով համատեղ ուժերով Հայաստանի Հանրապետության ագրոպարենային համակարգի առջև ծառացած խնդիրները որքան հնարավոր է արդյունավետ և կարճ ժամկետներում լուծելու համար», - նշել է Արշալույս Թարվերդյանը:

Ծրագրի իրականացման արդյունքում ակնկալվում է պատրաստել փաստաթղթեր մի շարք մշակաբույսերի սերմնաբուծության և սերմնարտադրության տնտեսական արդյունավետության, դրանց մշակության առավել նախընտրելի գոտիների և արդյունավետ ցանքաշրջանառության, ցածրարժեք մշակաբույսերը բարձրարժեք մշակաբույսերով փոխարինման, խորհրդատվական ծառայությունների, տոհմաբուծության, անասնաբուծության, կոոպերատիվների, գյուղատնտեսական մթերման արժեշղթայի արդյունավետ մեխանիզմների զարգացման և այլ կարևոր խնդիրների վերաբերյալ։

Այդ նպատակով նախատեսվում է ձևավորել 12 աշխատանքային խումբ և մեկամսյա ժամկետում մշակել ծրագրեր, որոնք համապատասխան փորձաքննությունից հետո կներկայացվեն ՀՀ կառավարության քննարկմանը:

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter