HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Microsoft ընկերությունը և կրթության և գիտության նախարարությունը ստորագրել են Համագործակցության հուշագիր

2017 թվականի ապրիլի 14-ին Microsoft ընկերությունը' ի դեմս ԱՊՀ-ում Microsoft-ի տարածաշրջանային գրասենյակի ղեկավար Ռոլանդ Բինկոֆսկու, և ՀՀ կրթության և գիտության նախարարությունը' ի դեմս նախարար Լևոն Մկրտչյանի, ստորագրեցին Համագործակցության հուշագիր: Այս մասին տեղեկացնում է Microsoft ընկերությունը:

Հուշագրի շրջանակներում Microsoft ընկերությունն ուսումնական գործընթացում կներդնի ծրագրային արտադրանքներ, հետաքրքիր նախաձեռնությունների միջոցով կխրախուսի ուսուցիչների և աշակերտների ինքնակրթության ձգտումը և մասնակցությունը սեմինարներին, վերապատրաստումներին, կլոր-սեղան քննարկումներին, կոնֆերանսներին և տարբեր ուսումնական հաստատությունների ուսուցիչների միջև փորձի փոխանակման ծրագրերին։

Հուշագրի ստորագրման համար Երևան էր ժամանել ԱՊՀ-ում Microsoft-ի տարածաշրջանային գրասենյակի ղեկավար Ռոնալդ Բինկոֆսկին:

«Համագործակցության հուշագիրը թույլ կտա մշակել և ուսումնական գործընթացում ներդնել լուծումներ, որոնք կօգնեն բարձրացնել դպրոցականների մոտիվացիան, ինչպես նաև դարձնել տարբեր առարկաների ուսումնական պարապմունքներն առավել տեղեկատվական և հետաքրքիր: Microsoft ընկերության հետ ՀՀ կրթության և գիտության նախարարության համագործակցությունն կրթական հաստատություններին ընձեռում է մի շարք առավելություններ ` արտոնյալ մուտքի իրավունք  և ճկուն պայմաններ  ամենանոր ծրագրային ապահովումից օգտվելու համար», մեկնաբանում է Հայաստանում Microsoft գրասենյակի ղեկավար Լիանա Կորկոտյանը։

Microsoft-ն ակտիվորեն մասնակցում է Հայաստանի կրթական համակարգի արդիացման գործընթացին: Ընկերությունն առաջարկում է ռեսուրսներ ուսուցիչների որակավորման բարձրացմանն ուղղված վերապատրաստումների համար, աջակցում ուսումնական գործընթացում ծրագրային ապահովման ներդրմանը: Microsoft-ը հանդիսանում է «Մեկական համակարգիչ յուրաքանչյուր երեխային» պետական ծրագրի գործընկերը, որի շրջանակներում Վայոց Ձորի մարզի դպրոցների յուրաքանչյուր առաջին դասարանցուն պետության կողմից շնորհվել են Windows 10 օպերացիոն համակարգով աշխատող համակարգչային սարքեր։

Microsoft ընկերությունը դպրոցականների և ուսանողների համար կազմակերպում է երիտասարդական կոնֆերանսներ և սեմինարներ, ինչպիսիք են  Geeks on Wheels-ը, Youth Spark-ը և այլն: Այս տարի Microsoft-ի ամենամյա նորարական ուսուցիչ-փորձագետների  Հայաստանյան մրցույթում հաղթեց Երևանի Օհանյանի անվան քոլեջի ուսուցիչ Սոնա Մանուկյանը, ով ուղևորվեց Տորոնտո՝ մասնակցելու ուսուցիչների համար նախատեսված Microsoft-ի E2 միջազգային կոնֆերանսին: Միջոցառման շրջանակներում ուսուցիչ-փորձագետները կիսվեցին ուսումնական գործընթացում տեղեկատվական տեխնոլոգիաների ներդրման փորձով, իսկ Microsoft-ի ներկայացուցիչները ներկայացրեցին մի շարք նոր կրթական ծրագրեր։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter