Երեքշաբթի, 18 սեպտեմբերի

Դատարանը մերժեց «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի հայցը՝ մատնահետքերը համադրելու վերաբերյալ



Վարչական դատարանը քիչ առաջ մերժեց «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի հայցը ապրիլի 2-ին տեղի ունեցած ընտրություններին մասնակցած անձանց`հատուկ սարքերով ձեռք բերված մատնահետքերը մեկ ընդհանուր բազայում համադրելու և համամատական վերլուծություն կատարելու վերաբերյալ:

Դաշինքի անդամները, հիշեցնենք, կասկածի տակ են դնում ապրիլի երկուսին կայացած ընտրությունների մասնակիցների  թիվն ու կարծում, որ  մատնահետքերի համադրության արդյունքում հնարավոր կլինի պարզել, թե իրականում քանի՞ ընտրող է մասնակցել ընտրության:

Մատնահետքերի համադրման հարցով Դաշինքը, նախքան դատարան հայց ներկայացնելը, ԿԸՀ էր դիմել ու մերժում ստացել: Այսօր, փաստորեն, դատարանը նույնպես մերժեց քաղաքական այս ուժի  պահանջը: Դատարանի վճիռն ուժի  մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և  վերանայման ենթակա չէ:

Հիշեցնենք, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի պնդմամբ՝ մատնահետքերի համադրումը տեխնիկապես ու ֆիզիկապես անհնար  է կարճ ժամանակահատվածում կատարել, մինչդեռ «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան դաշինքի պնդմամբ` մատնահետքերի համադրությունն իրականում բարդ չէ, այլ ԿԸՀ-ն է այդպես ներկայացնում:

«Պարզապես ամեն ինչ արվեց, որպեսզի մանտահետքերը չհամադրվեն»,- վճռի հրապարակումից հետո  լրագրողների հետ զրույցում ասաց ՕՐՕ-ի ներկայցուցիչ Հրայր Ասլանյանը: Վերջինս նշեց, որ եթե իրենց  ձեռքի տակ լինեին այն բոլոր տվյալները, որոնք ԿԸՀ-ն ունի, շատ կարճ ժամանակում կապացուցեին, որ մատահետքերի համադրությունը բարդ չէ: Այունամենայիվ, ՕՐՕ-ն չի պատրաստվում դադարցնել պայքարը:

Թե ինչ քայլերի է դիմելու դաշինքը, դեռևս հայտնի չէ, դատարանում դաշինքի ներկայացուցիչներ Հրայր Ասլանյանն ու Գեղամ Նազարյանը հայտնեցին, որ այդ հարցը դեռևս կքննարկվի:

«Այսպես իրոք չի կարելի շարունակել. դուք պատկերացնո՞ւմ եք, թե այս որոշումից հետո  քանի անձ է որոշելու գնալ Հայաստանից, քանիսն է ցանկանալու գնալ «Սասի Արտակի» նախընտրական հավաքի ձայնագրության հրապարակումից հետո»,- նշեց Գեղամ Նազարյանը:

Նշենք, որ  դատարանում հայցի քննության ժամանակ Դաշինքի ներկայացուցիչները դատարանին ներկայացրել էին  ընտրությունների ժամանակ տեղի ունեցած կրկնաքվեարկությունների դեպքերի մասին, այն մասին, որ «Քաղաքացի դիտորդ» կազմակերպությունը, ապրիլի 2-ին տեղի ունեցած ընտրությունների ընտրողների ստորագրված ցուցակներն ուսումնասիրելով,բացահայտել է, որ 106 հազար ընտրող գրանցված է հասցեներում, որոնք չեն եղել 2015-ի սահմանդրական փոփոխությունների հանրաքվեի ժամանակ:

Այս և մի շարք այլ հանգամանքների առկայությունն է, որ Դաշինքին առիթ է տվել կասկածի տակ դնել ընտրողների իրական թիվը:


Գլխավոր էջ


Տես նաև՝

ավելին



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ