HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

ՀՀԿ ավագանու թեկնածուներն ավելի շատ են, քան «Ելք»-ինն ու «Երկիր Ծիրանի»-ինը միասին

Մայիսի 14-ին կայանալիք Երևանի ավագանու ընտրություններին քվեարկելու իրավունք ունի 841 973 ընտրող։Քաղաքացիները ընտրելու են Երևանի քաղաքապետ և ավագանու անդամներ։

Ավագանու ընտրություններում մասնակցելու է երեք քաղաքական ուժ՝ «Ելք» դաշինքը և «Երկիր Ծիրանի», Հայաստանի հանրապետական կուսակցությունները։

«Ելք» դաշինք

Այս դաշինքի ցուցակը գլխավորում է ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը։ Իսկ ցուցակը ընդգրկում է 63 անդամ՝ «Քաղաքացիական պայմանագիր», «Լուսավոր Հայաստան», «Հանրապետություն» կուսակցություններից, առաջադրվել են նաև  անկուսակցական թեկնածուներ։ Այս անգամ կրկին կպայքարեն ապրիլի 2-ի ընտրություններում քիչ ձայներ հավաքած թեկնածուները։

«Երկիր ծիրանի»

Կուսակցությունը արդարադատության նախարարությունում գրանցվել է ընդամենը մեկ շաբաթ առաջ։ Դրա ղեկավարը պատգամավոր Զարուհի Փոստանջյանն է, ով էլ ավագանու ընտրություններում գլխավորելու է ցուցակը։ Կուսակցությունը ավագանու ընտրություններում առաջադրել է 51 թեկնածուի, որից 29-ը կանայք են։ Ըստ ԿԸՀ ներկայացրած տվյալների՝ «Երկիր Ծիրանի»-իի բոլոր թեկնածուները աշխատում են, և հիմնականում գերակշռում են հումանիտար գիտությունների ներկայացուցիչները։

«Հայաստանի հանրապետական կուսակցություն»

ՀՀԿ-ն ամենաշատ թեկնածուներով է մասնակցելու ընտրությանը։ Այս կուսակցության թեկնածուների թիվը 195-ն է, որն ավելին է, քան մասնակցող մնացած երկու կուսակցությունների  թեկնածուների թիվը միասին։ Այս քաղաքական ուժի ցուցակը կրկին գլխավորելու է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը։ ՀՀԿ-ի կողմից առաջադրված թեկնածուների ցուցակում են նաև քաղաքապետի տեղակալները, մայրաքաղաքի բոլոր  վարչական շրջանների ղեկավարները, բացի Արաբակիրի ղեկավար Հովհաննես Վարդանյանից։ Կան նաև քաղաքապետարանի վարչությունների պետեր, դպրոցի տնօրեններ, արվեստագետներ և ավագանու անդամներ։

Երևանի ավագանու ընտրություններում դիտորդական առաքելություն է իրականացնելու միայն «Գեղամա երիտասարդական տարածքային ասոցիացիա»-ն՝ իր 147 դիտորդներով։ Հիշեցնենք, որ խորհրդարանական ընտրությունների ժամանակ գրանցվել էր թվով 28 021 դիտորդ՝ 49 տեղական հասարակական կազմակերպություններից։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter