HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գյուղապետ․ «Վալերի Մեջլումյանը համայնքի համար չի տվել էդ գումարը: Իմ պատվին ա տվել, հետո համայնքի»

Աժ ընտրությունների շեմին «Լոռվա լեռնագործների միավորում» արհեստակցական կազմակերպությունը 5մլն. դրամ,  «Տաշիր» հիմնադրամն էլ 3 մլն. դրամ նվիրատվություններ են արել Շնող համայնքի մանկապարտեզի վերանորոգման համար: Գյուղապետ Դավիթ Ղումաշյանը պնդում է , որ այդ նվիրատվություններն առաջին հերթին իր պատվին են տրվել, հետո համայնքի: Այս մտայնությամբ էլ գյուղապետը համայնքի մանկապարտեզի վերանորոգման համաֆինանսավորման գումարները ծախսել է իր հայեցողությամբ։

 Դավիթ Ղումաշյանն ասում է, որ «Լոռվա լեռնագործների միավորման» արհմիութենական կոմիտեն 2016թ.-ի դեկտեմբերի 19-ին համայնքի մանկապարտեզի վերանորոգման համար «Աջակցություն Շնողին» ՀԿ-ին 5 մլն. դրամը տվել է իր առաջարկով. «Խի պտի համայնքի բյուջե գնար էդ փողը: Վալերի Մեջլումյանը համայնքի համար չի տվել էդ գումարը: Իմ պատվին ա տվել, հետո համայնքի»:

Թե համայնքապետի պատվին Վալերի Մեջլումյանը ինչու չի ցանկացել 5 մլն դրամ համաֆինանսավորումը կատարել համայնքի բյուջեով, Դավիթ Ղումաշյանը չի մեկնաբանում: «Վալլեքս» խմբի ընկերությունների տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից  «Հետքին» հայտնեցին, որ «Աջակցություն Շնողին» ՀԿ-ի տնօրեն Կարեն Ջավախյանը  05.12.2016թ.-ին դիմել է «Լոռվա լեռնագործների միավորում» արհմիութենական կազմակերպությանը՝ համայնքի մանկապարտեզի հիմնանորոգման նպատակով դրամական աջակցություն ստանալու համար:

«Նկատի ունենալով, որ մանկապարտեզում մեծ թիվ են կազմում «Լոռվա լեռնագործների միավորում» արհմիութենական կազմակերպության անդամների երեխաները, արհմիութենական կոմիտեն 08.12.2016թ. որոշել է կազմակերպության միջոցներից 5 000 000  դրամի նպատակային նվիրաբերություն տրամադրել հասարակական կազմակերպությանը՝ Շնողի մանկապարտեզի հիմնանորոգման աշխատանքները համաֆինանսավորելու նպատակով»,-հայտնել են  «Վալլեքս»-ից:

2017 թ․ մարտի 17-ին Շնողի մանկապարտեզի վերանորոգմանն աջակցելու նպատակով «Աջակցություն Շնողին» ՀԿ-ին 3 մլն. դրամ էլ փոխանցել է «Տաշիր> հիմնադրամը։ «Ես դիմել եմ Կարեն Կարապետյանին, ես ուզեցել եմ, որ էդ կազմակերպությունը ճանաչվի: Ես այդ ՀԿ-ի հիմնադիրներից եմ: Ասել եմ էսենց կազմակերպություն է, օգնում է մեր մանկապարտեզը վերանորոգելու: Իրենք ինձ հարց են տվել, ով է վերանորոգում: Ասել եմ  էսենց բրիգադ եմ սարքել, ինձ եք տրամադրում էդ գումարը»,-բացատրեց Դ. Ղումաշյանը:

Իր սարքած բրիգադի մասով գյուղապետը խաբել է Կ.Կարապետյանին, որովհետև մանկապարտեզի վերանորոգումը կատարվել ոչ թե օրինական լիցենզավորված բրիգադով, այլ իր խոսքով, 7-8 մարդկանց  աշխատացրել է անվճար՝ նրանց իր կատարած լավությունների դիմաց: Կարեն Կարապետյանի գրասենյակի ղեկավար Արտակ Ճաղարյանը հեռախոսով ասաց, որ «Աջակցություն Շնողին» ՀԿ-ին 3 մլն դրամ հատկացնելու հանգամանքերի հետ կապված մեզ կարող է տեղակատվություն հաղորդել ապրիլի 20-ից հետո (Կ. Կարապետյանի հետ խոսելուց հետո):

Մանկապարտեզի վերանորոգման համար Դավիթ Ղումաշյանը կազմակերպել է նաև շնողցիների հանգանակություն: Հանգանակված 458 հազար դրամը նույնպես փոխանցվել է «Աջակցություն Շնողին» ՀԿ-ի հաշվի համարին:

Շնող համայնքի 2017-2021թ.թ. զարգացման 5-ամյա ծրագրում առանց  մասնագիտական  ուսումնասիրման և եզրակացության Դավիթ Ղումաշյանը որոշել է, որ մանկապարտեզի շենքի հետագա շահագործումը կհանգեցնի աղետալի հետևանքների՝ընդհուպ մինչև փլուզման: Հիշեցնենք, որ նախկին վերանորոգումների ընթացքում փոխվել է մանկապարտեզի շենքի տանիքը, տեղադրվել են եվրոպատուհաններ, արմատապես լուծված է  մանկապարտեզի ջեռուցման խնդիրը: Այսուհանդերձ իր կանխատեսած «փլուզումը» կանխելու համար Դ.Ղումաշյանը որոշել է մանկապարտեզում կատարել 25 մլն դրամի վերանորոգում: Մանկապարտեզի վերանորոգման ծրագիրը Շնողի զարգացման 5-ամյա ծրագրով  2016թ.-ի դեկտեմբերի 16-ին հաստատելիս ավագանին գյուղապետից մանկապարտեզի շենքի տեխնիկական վիճակը հիմնավորող մասնագիտական եզրակացություն չի պահանջել:

Ապրիլի 10-ին Դավիթ Ղումաշյանը մեզ վստահեցնում էր,  որ մանկապարտեզի  շենքի վերանորոգման աշխատանքերն իրականացվում են նախագծանախահաշվային փաստաթղթերին համապատասխան: Խնդրեցինք ցույց տալ  այդ փաստաթղթերը: Պատասխանեց, որ փաստաթղթերը այդ պահին իր ձեռքի տակ չեն: Ասաց նաև, որ ապրիլի 10-ի դրությամբ մանկապարտեզի շենքի կապիտալ վերանորոգման համար արդեն ծախսել է 13 մլն դրամ, որից 3 մլն դրամը կազմում է իր սեփական ներդրումը:

Խնդրեցինք ցույց տալ իր ներդրած 3 մլն դրամի բանկային կտրոնը: «Բերեք պայմանավորվենք, երկու օր հետո շենքի վերանորոգման բոլոր փաստաթղթերը ես Ձեզ կներկայացնեմ»,-ասաց համայնքապետը:

Երկու օր հետո՝ ապրիլի 12-ին գյուղապետարանում Դավիթ Ղումաշյանից կրկին խնդրեցի մանկապարտեզի շենքի վերանորոգման նախագծանախահաշվային փաստաթղթերը: Նա իր աշխատասեղանի վրա սկսեց իբր թե որոնել դրանք: Հետո շրջվեց դեպի ինձ և ասաց՝ կորցել է, չի գտում այն, երբ գտնի, կներկայացնի: Չներկայացրեց նաև վերանորոգման համար  ներդրած իր ասած 3 մլն դրամի բանկային կտրոնը: Ասաց՝ մանկապարտեզի համար անձնապես ներդրում չի արել, 3 մլն դրամից ավել  արդեն ծախս է արել, տարբեր տեղեր՝ գյուղապետ աշխատելու ընթացքում:

Կարեն Ջավախյանն խոստովանեց, որ մանկապարտեզի շենքի նորոգումը կատարվել է առանց  նախագծանախահաշվային փաստաթղթերի: Դ.Ղումաշյանի խոսքով ապրիլի 10-ի դրությամբ մանկապարտեզի վերանորոգման նպատակով ՀԿ-ի հաշվի մուտքագրվել է  8 մլն 851 500 դրամ. «Հիմա ես եմ տնօրինում այդ գումարները»,- ասաց նա: Նա մեզ ներկայացրեց  գնումների ցուցակ, ըստ որի նվիրաբերված 8 մլն դրամից 7,3 մլն դրամի կատարել  էր շինարարական նյութերի գնումներ, այդ թվում՝  3 մլն  427 հազար 625 դրամի շինարարական նյութեր էր  գնել իր  փեսայի՝ անհատ ձեռներեց Միքայել Մելիքսեթյանի խանութից, 2 մլն 965  հազար 514 դրամի շինարարական նյութեր է գնել «Իմեքս գրուպ»  խանութների ցանցից: Շնողցի անհատ ձեռներեց Գեղամ Պետրոսյանի խանութից գնել է 34 300 դրամի, Ա/Ձ  Ալբերտ Ղորխմազյանի խանութից՝ 314 330 դրամի շինարարական նյութեր,  «Թումանյան ՃՇՇՁ» ԲԲԸ-ից 100 հազար դրամի ավազ և խիճ է գնել, իսկ Ա/Ձ Հարություն Պետրոսյանից գնել է 350 հազար դրամի փայտե հարթակներ:

««Ապրիլի 10-ի դրությամբ «Աջակցություն Շնողին» ՀԿ-ի  հաշվի համարին մանկապարտեզի վերանորոգման համար մոտքագրված 8մլն 851 հազար 500 դրամից մնացորդը կազմում է 1 505 հազար 020դրամ»,- հայտնեց գյուղապետը։  

«Ամբողջ 7,3 մլն. դրամի գնած  շինանյութը օգտագործել ենք  միայն մանկապարտեզի 2-րդ հարկի 2 խաղասենյակների, 2 ննջարանների, ճաշարանի և երկու զուգարանների ու լվացարնների ընդհանուր 194ք.մ. մակերեսի  կոսմետիկ  վերանոգման և սանհանգույցների համար»,- ասում է Կարեն Ջավախյանը:

«2-րդ հարկի վերանորոգումն ամբողջությամբ ավարտվել է: Իջել են միջանցքը և վսյո: Առաջին հարկի համար ես ֆինանսապես սպառվել եմ»,-բացատրեց Դ. Ղումաշյանը:

Շնողի համայնքապետարանի  աշխատակազմի ղեկավար Հասմիկ Հանիսյանը  մեր  ներկայությամբ գյուղապետին հայտնեց, որ «Աջակցություն Շնողին» ՀԿ-ի միջոցներով  մանկապարտեզի վերանորոգման խնդիրը գյուղապետը ավագանու քննարկմանը  չի ներկայացել: Ավագանու անդամ Նախշուն Ամիրջանյանն էլ  հեռախոսով մեզ պարզաբանեց , որ տեղյակ չէ «Աջակցություն Շնողին» ՀԿ-ին  հատկացված համաֆինանսավորման պատմությանը։ ։Դե, պետք է ուսումնասիրեմ, գործընթացին ծանոթանամ, որ  կարողանամ խնդրի մասին խոսել»,- ասաց Նախշունը: Հրաժեշտից առաջ  Դավիթ Ղումաշյանը  մեզ հայտնեց, որ համայնքի բյուջեից 5 մլն դրամ է ուզում ներդնել մանկապարտեզի շենքի 1-ին հարկի 2 սենյակները վերանորոգելու համար։ «Նախահաշիվ պետք է բերեն, փաթեթը ընդհանուր պատրաստում ենք, հայտարարություն պետք է տանք: Կարգը ոնց ա, այ էդ ձևի»,- ասաց Շնողի գյուղապետը: 

Մեկնաբանություններ (42)

Անի
Մեր գեղացոնց մի բանելա հասնում չի, էն որ գեղի մեծ մասը էսօր դռանը ջուր ունի մինը մի լավ բան ասավ? Ջրիցել կարևոր բան ..մինն ասումա, որ օգուտ չունենար չեր սարքի, էն միննել թե մեկա ինքը չլեր սարքելտեին....նենց որ Դավիթ ջան դու ականջ մնինելա դնել մի, սարքել ես հալալա ապրես, էս կամենտարիաններնել կարդալ մի...իրար լարում են... Ով ինչ ապուշություն գիտի գրումա...սաղ Վանգան են
շնողնեցի
ժողովուրդ ամոթա իսկապես, արդեն սաղ մոռացաք անցաք անձնական վիրավորանքների??? բան ունեք ասելու իրար տեսեք ասեք, ոչ թե Լարիսա Փարեմուզյանի հոդվածի տակ.... սաղ աշխարհի աչքի առաջ... Եվ վերջապես, կարևոր չի ինչ թեմայա, ամբողջ խնդիրը նրանումա, որ դրսի մի լրագրող կարա երկու սուտ-մուտ շուռ տված խոսք գրի ու ամբողջ գյուղին իրար դեմ հանի??? նենց տպավորությունա որ առիթ էիք ման գալիս իրար վարկաբեկելու?? բա ուրա ձեր թասիբը??? փոխանակ դրսի մարդու բերանը փակեք ու չթողեք մեր համայնքի գործերին խառնվի, ուրախացած իրար եք վիրավորում?? ինչ վերաբերումա գյւղապետերին, թող բոլոր անցած գյուղապետերն էլ համայնքի համար գոնե մի լավ գործ անեին, որ էսօր հիշեինք, թեկուզ միքիչ էլ թերություններով...
բնակիչ
վերջում էլ ասեմ, Հասմիկի ցավը վրեքտ ընգնի, որ նախանձում էք, Հասմիկի օրին նստեք: Էտ օրին էլ ականատես կլնենք:
Արմինե
Հարգելի Ասատուր ,ոչ ոք չի ասում գյուղապետին ,որ նա պիտի պահի կտրոնները:Կտրոնները պիտի պահի և ցույց տա ,,Աջակցություն Շնողին,,հիմնադրամին ղեկավարությունը,և անհայտ է թե ինչու է գյուղապետի մոտ ընդհանրապես կտրոնները հայտնվում:Եվ հաջորդը,Ձեզ չի թվում ,եր Շնողը որբ գլուխ չէ ,որ Դավիթ Ղումաշյանն ու Ռաշիդի Սամվելը նրա վրա վարսավիրուեյուն սովորեն,այլ Շնողին պետք է բանիմաց ու փորձառու գյուղապետ
Լավ տղա
Այ մարդ թողեք մարդ իրա սարքած սրահը գոնե մի քիչ վայելի,թե չէ կարողա ձեր ու ձեր պարտեզի դարդինա որ Ռուսաստանից հասելա Շնող։ Ուղակի մի քիչ համբերություն ունենալա պետք ավտոյա, սրահա թե թազա առածտ տուննա չէին փախչի։ Հաաաաա......... հասկացա ժամանակ էլ չի մնացել, առջեւում համայնքների խոշորացումնա իսկ ժամանակը ոսկիա։
Սասուն
Երևի իրանցա տարածքը պետք
Հ Ա
Գնել խանութը օրինականա,արված գործերն էլ երեվում են,իսկ ոմանք 15 տարի չեն արել,հիմա շատ բան արվումա,հիվամդանոցն էլ գյուղիննա,Դվոն մտածումա որ լավ լինի
Արմինե
Հիմա էլ հիվանդանոցի հարցնա բարձրացվել,ետ տարածքից ինչ են ուզում?
Արմինե
Քանի որ,համոզված եմ թե գյուղապետը ,թե հիմնադրամի նախագահը ուշադիր կարդում են նաև մեկնաբանությունները ,առիթը կօգտագործեն և հանդես կգան համապատասխան պարզաբանումներով,այլ ոչ թե կթաքնվեն իրենց հարազատների,աշխատակիցների և նրանց հարսների կարծիքների հետևում,որոնց համար փողոց մաքրելը և մանկապարտեզի մի հարկի ներքին հարդարումը հավասարազոր են Սուեզի ջրանցքը փորելուն կամ էլ Գագարինի տիեզերք թռչելուն
ՊԱՐԶԱՊԵՍ ՄԱՐԴ
Հա հենց նոր դատական տեղեկատվություն տարածող կայքերից մեկում ,երևի հասցեատերը կհասկանա թե որ կայքում, մի բան կարդացի, պարզվումա ,,մեր ապագան լույսով լցնել ,, պատրասվող համայնքապետը օրինապահ մարմիններին էլ ,, գործովա,, ապահովում. ամբուլատորիայի շենքի հետ կապված բողոքելա դատարան։ Բա էլ ուր մնաց քո ապրած ,,մաքուր ու գողական ,, կյանքը?...........
Ա
Ինչպես նշելա մեծ մտածողը. ամուր պետության հիմքը ամուր ընտանիքնէ։ Եկեք մի պահ մտորենք այս բարոյական նորմի շուրջ ու նոր միայն գովերգենք Դ.Ղումաշյանին. հոգատար, պայծառ անհատականություն եւ այլ հորջորջումներով
Շնողնեցի
Շնողի մանկապարտեզի սանիտարահգիենիկ վիճակը գնահատելու համար մասնագետների խումբ հրավիրելու կարիք չկար, քոռ աչքով էլ տեսանելի էր, որ հատակի խալին մերսանիտարներն ինչքան էլ չարչարվում թին, մեկ ա դա երեխային մոտ թողնելու վիճակի չէր հասնում: Հատակի պարկետը խայտարակվիճակում թր, որտեղ բազմանում էին միջատներ ու բորբոսասունկ, սանհանգույցը, որից օգտվում էին մի քանի տասնյակ երեխա, համաճարակի բուն էր: Շատերս այս պատճառով երեխային մանկապարտեզ չէինք ուղարկում: Ու
Սրբուհի Մ.
Հասմիկ ու Հեղինե հասկանալիա թե քամին որդեղիցա փչում , բայց տենց քացի տվողի առաջն ընգնելով հարու տվողի քամակն ընգնելով ու քծնելով էլ ուր եք հասնելու? Հերթով ով եկավ դու սապնվեցիր ,ամոթն էլա լավ բան , ունեցի էլի բա դու ուրիշ դարդ չունես?
ma8twun
ժողովուրդը խելքիա եկել, ու համոզելով ու կաշառելով գործը գլուխ չի գալիս, , էլ մարդիկ էն մտածելակերպը չունեն, որ առաջ էր, բայց ցավոք այսօր կան ոմանք, ովքեր իրենց կամայականությունների շնորհիվ խաղում են մարդկանց էն էլ լավ մարդկանց ճակատագրի և հեղինակության վրա: բայց լավ ու ք աջ ճանաչում ենք բոլորին էլ , պետք չէ քոմենթով մարդուն ճանաչել ու հավատալ, դրանք լոկ չար մարդու կողմից վրեժ լուծելու մի ձևէ: դավիթը գյուղի ժողովրդի կողմից ընկալվեց որպես խելացի և գործունյա,և հարգանքի արժանացած երիտասարդ ու աշխատասեր անձնավորություն : դա գիտենք բոլորս, բոլոոոորս, թե ում ինչ էն ուզում ասել չար դատարկագլուխները չգիտենք: արված և չարված գործերն էլ ենք տեսել, բոլոր նախկինների, բոլորի թալանին էլ ականատես ենք եղել, կատարած աշխատանքներին էլ, չարվածին էլ, կերածին էլ ու պատասխանատվությունից խույս տվողին էլ: որ աշխատող մարդուց են կպնուն ու ուզում ցեխ շպրտել, այդտեղ խուսափեք բոլորտ էԼ, նման նամարդություն գիտենք թե ում կողմից է կատարվում: իսկ լրագրողին խորհուրդ կտանք, որ նախկինի կատարած ու չկատարած աշխատանբքները ջրի երես բերի: թե ինչ սարսափելի վիչակում է եղել նախկին մանկապարտեզը: մարզպետի կողմից խրախուսվում են անարժան ու տգետների մի խումբ, որոնք ուզում են գյուղում ասողներ դառնան, դուք մտածեք այն փաստի համար, որ շուտով գյուղի արդեն իսկ պատվազուրկ դպրոցի տնօրենի հավակնորդ է դառնում մի կադր, ում մասին քամահրւանքով են խոսում բոլորը թե գյուղում թե գյուղից դուրս: մարզպետի սիրելի կադրերը վրեժի ծարավից չեն հագենում: և դառնում են մատերի վրա հաշվածներ, որոնք շուտով ժողովրդի դատին կարժանանան:
Աստղիկ
Փաստորեն հանքերը նեղված է համայքապետից ու որոշել է պատժել,բայց թե ինչի է նեղված չգիտենք
Գագիկ
Այս քոմենթներով ուշադիություն եք հրավիրում համայն աշխարհի և բարդացնում համայնքապետի գերծերը,խոևհուրդ կտամ վերջ տալ,ինչքան գրում այնքան մարդիկ կենտրոնանում են այս նյութի վրա
Արմինե
3)Դրամական օժանդակությունը տրվել է ոչ թե Վալերի Մեջլումյանի կողմից,այլ ,, լոռվա հանքագործների միավորում,, արհմիութենական կոմիտեի կսղմից ոչ թե գյուղապետին,այլ ,, Աջակցություն Շնողին ,, հկ-ին,որի նախագահն ,ի դեպ Կարեն Ջավախյանն է 4)Առնվազն տարօրինակ է,որ Բաշկիրիայի Պետական Համալսարանի իրավաբանության ֆակուլտետի շրջանավարտ գյուղապետը չգիտի ,որ ՀՀ օրենսդրությամբ ինքը պարտավոր է նախագծի,նախահաշվի և մրցույթի հիման վրա շինարարություն իրականացնի 5)Զարմանալի է,որ ընդամենը 194 քմ համար լամինատ,լատեքս ներկ և երկու սանհանգույցի համար սալին,մեթլախ գնելու համար ծախսվել է 7,5 մլն դրամ կամ յուրաքանչյուր քմ համար մոտ 40.000 դրամ,որը առաջին հայացքից բավական բարձր է շուկայական գներից 6)Տարօրինակ է,որ 8 գիտության դոկտոր,5գիտության թեկնածու,մեկ գեներալ տված գյուղը,որի միջնակարգի շրջանավարտներն են հիմնականում դասավանդում շրջակա համայնքներում,գյուղապետը տեղակալ է նշանակում կրթություն չունեցող Ռաշիդի Սամվելին կամ էլ աշխատակազմի քարտուղար է պահում Հասմիկին,երը պաշտոնավորում է 1985-ից ,և որ զարմանալի է չգիտի ,որ ավագանու որոշումները ինչի համար են 7)Կարդալով մեկնաբանուեյունները տպավորություն է ,որ նրանք կամ չգիտեն կամ էլ մոռացել են ,թե ով էր 1990-ական թվականներին հողի սեփականաշնորհման ժամանակ մի քանի հոգու վաճատում ,միևնույն հողակտորը:Մի փոքր փոփոխելով հայտնի գովազդի բառերը,, Լավագույն ավանդույթները շարունակվում են `Դավիթ Գեղամի Ղեւմաշյան,,
իրավաբան
Միգուցե ձեր համայնքապետը մտածում է համայնքի մասին,բայց նյութից երևում է,որ խախտումներ են արձանագրվել,սկսած փաստաթղթերից վերջացրած աշխատանքի ընթացքով,զարմանալի է ես մարդուն մեկը չի ասել ոնց կարգնա այդպես արա,մեծ արձագանք է ստանում այս գործը տարբեր հեղինակավոր թերթերի կողմից,լուրեր.քոմ-ում է տեղ գտել այս գործը.հարկավոր էր ճիշտ աշխատել թե փաստաթղթերի հետ կապված աշխատանքի ընթացքում
շնողնեցի
Բոլորին էլ պարզ է,թե քամին որտեղից է փչում,այս գնումների ցուցակում աթոյի խանութը չկա,)))))))
ՀԱՄԼԵՏ
Ժողովուրդ քոմենթ գրելով բան չի փոխվում հարկավոր է աշխատել ճիշտ և օրենքին համապատասխան
Տարոն
ասում էին որ լավ ձայն չունեցավ հանքերը լավ չի լինելու,կարողա դրա համարա արվում ես ամենը
Հեղինե Ճիճիլյան
Պարոն Ղումաշյանն այն անհատներից է , ով անձնվիրաբար նվիրված է իր գյուղին ,և դա ողջունելի է : Բոլորս էլ տեսնում ենք նրա կատարած գործերը ու հպարտանում նրա կատարած գործերով : Մինչ այս ոչ մի շնողնեցի իր հարազատ գյուղում նման զգալի փոփոխությունների մասին անգամ չի էլ երազել.....Իսկ նա , ով չարախոսում է նրա մասին, պարզապես նրա հոգում չար նախանձն է խոսում .....Իսկ մանկապարտեզի մասին ես պարզապես կասեի ՝ ոչ թե վերանորոգում է կատարվում ,այլ հիմնանորոգում .....Կեցցե մեր համայնքապետը , շնողնեցին մեկին մի կտոր հաց է տվել, որ նման համայնքապետ է ղեկավարում գյուղը ......Կորչի չարը՝խոնարհաբար իր տեղը զիջելով բարուն....
Համլետ
Կխոսաք բա ինչ կանեք դե ասեք որ ուզում եք մարդկանց տուն խլեք,ասում եք ռեստորանա դառնալու հիվանդանոցը
Հ.Գ.
«Եթե նույնիսկ ջրի վրայով քայլել իմանաս, միևնույնն է, չարախոսելու են,թե լողալ չգիտես»։–Մարգարետ Թետչեր։ Ասածս ինչ է՝ մարդու տեսակն է, մշտապես դժգոհ ու չարախոս։ Սրբուհի Մ. կոչեցյալ, այ խղճուկ, գոնե նորմալ հայերեն գրել իմանայի՛ր։ Չլինի՞ երկնքից նոր ես ցած նետվել, ոտքերդ էլ ամպոտ են։ Գրագետ մարդա քո ասած ՀԱՍՄՒԿԸ, դրա համար էլ երկար տարիներ աշխատում ա, բա հո էդ անգրագետ հալիդ դու չէիր աշխատելու՞։Ւսկ ինչ վերաբերվում է ՀԱՍՄԻԿԻ դարդ ունենալուն՝ ասեմ, տիպիկ նույն(մի բան էլ ավել) դարդ ու ցավից ի սրտե քեզ եմ մաղթում....
Արմինե
Ինչ վերաբերվում է ,անտառահատման մասին նյութին և նրա հերոսին:Սոխը սխտորից քաղցր չէ:Ծառ կտրելը հավասարազոր է մարդ սպանելուն:Եվ եթե մանկապարտեզի շինարարեւթյան ժամանակ թույլ տված ապօրինությունները հնարավոր է շտկել,ապա ծառահատման սխալները ինչքան էլ մարդ պատժվի,կամ տուգանք վճարի,կամ էլ ծառ տնկի ,չի վերականգնվում
Արմինե
Հարգելի Ասատուր ,գուցե Քո կողմից հարգված տարբեր մարդկանց համար Սուեզի ջրանցքի կամ Գագարինի եռիչքի մասին իմանալը համարվում է խելացիության նշան,սակայն ասեմ ,որ դա դասագրքային գիտելիքներ ունեցող ցանկացած 13-14տարեկան աշակերտ գիտի:Ինչ վերաբերվում է կտրոններ չպահելուն կամ չներկայացնելուն ,դա ևս մել անգամ հիմնավորում է այն կասկածը,որ գյուղապետը ւ հիմնադրամը չպատասխանելով այդ հարցերին,ընդունում են որ եղել են բազում չարաշահումներ,այլապես վաղուց դրանք կներկայացնեին:Ցանացած բանական մարդ գիտի ,որ հնարավոր չէ 194 քմ համար միայն 16.000 $շինանյութ գնել
Մարգո
սրբուհի, դատերտ չշահեցիր նեյնում-նեյնում էս ընգել, թե կեխտի մեջ կորած հակահիգենիկ մանկապարտեզը ավերեցիք, էլ չասենք թե ինչ թալան տվիք,նախկինի նախկին գեղապետ մարդիդ հետ, : թե հե գիդես կյանքիտ վերջ վարիչ էս ծնվել ու մեծացել:ամոթա, ամոթ, ձեններտ կտրեք ու մնացեք, խայտառակ էլաք ու պրծաք:
Ասատուր
Արմինե' Սուեզի ջրանցքը ,Գագարինի տիեզերք թռչելը մեջ ես բերել խելացիությունդ ցուցադրելու համա՞ր : Ասեմ,որ տեղին չէ մեջբերումդ....միգուցե կարդաս Ջիլիզայի անտառահատումների մասին գրված հոդվածը ,դա ինչպ՞ս կմեկնաբանես,որ ընկել ես անհիմն մեղադրանքների և քո ասած անփորձ գյուղապետի հետևից.....բոլորովին գյուղապետի պարտականություններ մեջ չի մտնում ,որ ամեն մի գնված շինանյութի կտրոնը պահի ապացույցի համար...
Գնել
Արուս Մելիքսեթյան թվարկածտ սեփականաշնարումների մեջ ձեր խանութը մոռացար, թե ինչը ձեզ հետա կապված օրինականա? Դե տենց սպասի վաղվա պայծառ օրվան, բայց զգուշ հուսախաբ չլնես
Արմինե
Հրաշալի է,որգյուղապետն ունի բազում պաշտպաններ ,սակայն այնքան ժամանակ քանի դեռ գյուղապետը և ,,Աջակցություն Շնողին,, հիմնադրամը չներկայացնեն թե որքան շինանյութ են գնել և ինչ գնով,օրինակ լամինատ այսքան քմ այսքան գին ,լատեքս ներկ այսքան կգ այսքան գին,սալիկ մեթլախ այսքան քմ այսքան գին,շարունակելու են մնալ հիմնավոր և չփարատված կասկածներ առ այն,որ ոչ միայն շինարարությունն իրականացվել է օրենսդրության կոպիտ խախտումներով`առանց նախագիծ ,նախահաշիվ,մրցույթ,ինչը գուցե հասկանալի է անփորձ գյուղապետի համար ,այլև երեխաների անվան տակ գումարներ են յուրացվել ինչը ոչ միայն հասկանալի չէ,այլ խիստ դատապարտելի և աններելի է
Սիրարփի
Ինչքան էլ քարկոծեք, արված գործը բոլորը տեսնում են ու ընդամենը ծիծաղելի եք դառնում նման հոդվածներ գրելով: Բոլորիդ է պարզ,որ բազում 5 միլիոն դրամների հնարավորություններ ունի այդ մարդը և ցոփ ու շվայտ կյանքը թողած վերադարձել է բնակվելու իր թալանված ու անտարբերության մատնված հայրենիքում , որ իր համայնքին օգտակար լինի ինչքանով որ կարող է: Կենցաղային մակարդակի քննադատություն! Խղճահարություն առաջացնող անմակարդակությունը անցել է գործի... Հազիվ ուրախանում ենք Շնողի շենացմամբ
Աստղ
Չ հոգնեցի՞ք բամբասելուց ,հարցը 5 միլիոնի մասին է , որը նա երբեք չեր ուտի ու համոզված եմ որ ճիշտ տեղում է ծախսվել, իսկ դուք ընտանիք...Հասմիկ...գողական կյանք.........ուր հասաք,վերջ տվեք ,ամոթ է,զզվելի է,ով էլ գյուղապետ լինի նույն բամբասանքն եք տարածելու.... երբեք միասնական չդարձաք հայ ազգ , դրա համար էլ արտագաղթում ենք, իսկ տուն եկողին քարկոծում,թուրքից վատն եք....թուրք եք...թուրք..ուղղակի կասեմ,որ նախանձ և չար մարդիկ են միայն վարկաբեկողները. .,որ գրում եք ,մի պահ մտածեք' դուք ին՞չ եք արել,որևէ օգտակար գործ կամ 100 դրամով ինչ-որ մեկին օգնել եք..միայն բամբասեք....որ մեկդ եք դիմել ու չի օգնել ձեզ....կարճ ասած վերջ տվեք,թողեք մարդը աշխատի,մի խանգառեք,մի քիչ Բարի դարձեք,ճիշտը մտածեք..ինքը շաատ լավ մարդ է....
ՀԱՄԼԵՏ
Արդեն իսկ սկսեցիք մարզպետից ու մյուսներից խոսել,վերջացրեք իրար վարկաբեկել,դա ոչինչ չի տալիս ոչ մեկի
Հասմիկ
Համայնքի ղեկավար Դավիթ Ղումաշյանը յուրաքնչյուր ավագանու նիստի ժամանակ տեղեկատվություն է հաղորդում մանկապարտեզի շենքի վերանորոգման ընթացիկ աշխատանքների և կատարածծախսերի մասին, համայնքի հնգամյա զարգացման ծրագրում որպես հրատապ խնդիր դրված է նաև մանկապարտեզի վերանորոգման խնդիրը, ինչպես նաև 16.12.2016թ-ի թիվ 54 որոշմամբ համայնքի ավագանին քննարկել և տվել է համաձայնություն մանկապարտեզի վերանորոգման աշխատանքները սկսելու համար և այսքանից հետո ինչպես կարող է աշխատակազմի քարտուղարը հայտարարել , որ մանկապատեզի վերանորոգումը ավագանին չի քննարկյել:Համոզվելու համար ցանկացած ոք կարող է մտնելshnogh.am կայք,այնուհետև ՏԻՄ բաժին, հետո ավագանու որոշումներ բաժին և բացել 16.12.2016թվականի թիվ 54 որոշումը` մանկապարտեզի շենքի վերանորոգման աշխատանքները սկսելու մասին: Հարգելի շնողցիներ, մեր համայն քի խնդիրներով, հոգսերով մտահոգվողներըև դրանց լուծում տվողները լրագրողները չեն ,այլ համայնքի ղեկավարը և նրա կողքին կանգնած սրտացավ շնողցիներ, մենք միշտ պետք է լինենք մեր համայնքի ղեկավարի կողքին, ով համայնքում վայելում է մեծ սեր և հարգանք:
Արմինե
Կարդացի հոդվածը և մեկնաբանությունները ,ու կցանկանայի կիսվել իմ մտորումներով 1)Ես չգիտեմ ,թե որն է եղել այս հոդվածը գրելու դրդապատճառը,սակայն Լարիսան լինելով բարձր պրոֆեսիոնալ,իր հոդվածում տեղադրել է միայն գյուղապետի,համապատասխան պաշտոնյաների խոսքը և նրանց տրամադրած փաստաթղթերը 2)Զարմանալի է,որ երկւյշաբթի գյուղապետ Դավիթ Ղումաշյանը ասում է,որ ծախսվել է 13մլն դրամ,որից 3 միլիոնը իր սեփական գումարներից,իսկ չորեքշաբթի պնդում է,որ ծախսվել է մոտ 7,5 միլիոն դրամ,իսկ իր հատկացումն էլ եղել է ընդամենը 400$:Այս ամենը հո Լարիսան չի հորինել,այլ ներկայացրել է ընդամենը գյուղապետի խոսքը: 3)Անհասկանալի է ,թե ինչու է գյեւղապետը ոչ թե համայնքի բյոյջեի համար ուղում գումար,այլ ինչ -որ հկ-ի,ոիի ոչ նախագահն է ինքը,ոչ էլ քարտուղարը կամ ինչու է պնդում ,որ Վալերի Մեջլումյանն անձամբ գումարն իրեն է տվել,այնինչ փաստաթղթերից պարզ է դառնում ,որ,,Թեղու
Շնողաշեն
Հոդվածը գրելով ձեզ թվում էր պիտի վարկաբեկեիք Դավիթ Ղումաշյանին: Ասեմ , որ չարաչար սխալվել եք,ավելին հակառակ ռեակցիան տվեց, իր գյուղը սիրող յուրաքանչյուր շնողնեցի մի դիպուկ մեկնաբանությամբ կպաշտպանի մեր ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԻՆ: Ցավը կայանում է նրանում, որ մի քանի պարապ «մարդ» որոշել են ցեխ շպրտեն գործունյա, նպատակասլաց ու աշխատասեր ՄԱՐԴՈւ վրա, բայց անիմաստ ժամանակ մի կորցրեք չի ստացվի: Մի խոսքով շնողնեցու բարբառով «շլու մլու» հոդված էր: Իսկ եթե ուզում եք ռեիտինգ ապահովել խորհուրդ կտայի Դավիթ Ղումաշյանի մի քանի ամսվա կատարած աշխատանքը լուսաբանեիք, ինքը համեստորեն դրանց մասին չի խոսում:
Աստղիկ
Բա իհարկե նախ գյուղապետի պատվին են տվել, մինչև հիմա ինչու չէին հատկացնում այդ գումարը??? Գյուղապետ կա թալանում է, գյուղապետ կա ուղակի գեղեցիկ նայվում է, գյուղապետ էլ կա իսկապես գործ է անում: Առողջություն, արևշատություն ու հոգու ջերմություն ենք մաղթում մեր գյուղապետին:
Արուս Մելիքսեթյան
Վերջապես մեր գյուղը տեր ունի, որը մտածում է գյուղացիների մասին: Գյուղացիները վերջապես հույս ունեն վաղվա լավ օրվա: Վերջապես մեր հանրային շենքերը վերանորոգվում են, ոչ թե վաճառվում: Երբ այդ մանկապարտեզի կեսը վաճառվում եր, ուր էին այս հոդված գրողները ու նրանց ուղորդողները?? Երբ հիվանդանոց էր վաճառվում, ուր էիք դուք?? Երբ գյուղի կենտրոնում անօրինական շինություն էր իրականացվում ակումբին կից, դւք էլի չկայիք... Հիմա վերանորոգվում ու ծաղկում է մեր գյուղը, կատարվում են միջոցառումներ, եկեղեցական ծեսեր, գյուղի ապագա սերնդի մասին վերջապես մտածող կա: Ձեռքներդ հեռու մեր գյուղից ու մեր գյուղապետից: կարճ ասաց ՌԱԴ եղեք:
Շնողի ճակատագրով մտահոգ քաղաքացի
Առնվազն տարօրինակ է Լ.Փարեմուզյանի նման պրոֆեսիոնալ լրագրողի կողմից նմանօրինակ անատամ հրապարակում հեղինակելն, այն դեպքում, երբ պարզապես կույր պետք է լինել չնկատելու համայնքի շենացման նորընծա ուղին: Հրապարակմանը կցելով համայնքի զարգացման 5-ամյա ծրագրի բնանկարը՝ անխոս հաճելի կլիներ նշել, որ նմանատիպ հավակնոտ և արդիական ծրագիր երբևէ չի ներկայացվել հանրության դատին, որն ինչ խոսք, հիացմունքից բացի, շարժում է նաև համայնքի կյանքում որևէ հետք չհեղինակած մի շարք անպտուղ անցորդների ՙՙբարի՚՚ նախանձը:
Արփինե
Մանկապարտեզի վիճակը բոլորին էր հայտնի, ու միայն տանիքով ու եվրոպատուհաններով հարցը չի լուծվում: Շնողնեցիներն արժանի են լավ պայմաններով մանկապարտեզ ունենալ, մեր երեխաներն էլ իրավունք ունեն մաքուր ու գեղեցիկ մանկապարտեզ գնալու: Մենք մեր գյուղապետի կողքին ենք, ու սիրով օգնում ու մասնակցում ենք յուրաքանչյուր նախաձեռնության: Կարիք չկա ցեխ շպրտելու աշխատողի վրա, հիասթափեցնելու: Շնողնեցու աչքը լույս ա եկել, հազիվ շնողնեցու մասին մտածող ղեկավար ունի: Դե աղբահանության կազմակերպելը, համայնքի մաքրությունը, մշակված ծառերը, մաքրված եկեղեցին, գործող խմբակները, կազմակերպվող տարբեր համայնքային նշանակության միջոցառումները, որոնց մեծամասնության ֆինանսավորումը գյուղապետի սեփական գրպանից է լինում,որովհետև համայնքի բյուջեում գումար չկա, սրանք նկատելի չեն, բայց մանկապարտեզի նախահաշիվ ու նման փլան փստաններն շատկարևոր են: Ինչու մի հոդված չգրեցիք լավ փոփոխությունների մասին? Թե դրա համար փող տվող չկա?
շնողնեցի
Թյուր ինֆորմացիան, որ տրվել է լրագրողին, խոսում է այն մասին, որ մեզ մոտ չարությունը ցավոք շատացել է,բայց մենք ունենք ուժեղ ու խելացի և ամենակարևորը գյուղիհամարսրտացավ ու մտածողլավ մարդ. սիրելի շնողցիներ , չհավատաք լրագրողի ոչ մի խոսքին, եթե մի երկու փաստաթուղթ պակասում է, դա ոչինչ չի նշանակում, կա հայտնի ճշմարտություն.փող մսխողների փաստաթղթերը ես համոզված եմ լրիվ իրենց տեղում են,կարևորը այն է, որ գյուղի փոփոխությունները բոլորիս տեսանելի և շոշափելի են,,մենք Ձեզ հետ ենք,սիրելի գյուղապետ ,թևաթափ չլինեք....Գլխովդ միշտ սարեր կանցնեն, սարը միշտ կա անսասան...
Շնողնեցի
2. Շնորհակալ ենք պրն. Ղումաշյանին ու ՀԿ-ին, որ մեր երեխաներին հնարավորություն են ուզում ընձեռել, որ նրանք էլ մասնիկը լինենք քաղաքակիրթ աշխարհի, ու գնան գեղեցիկ հարդարված ու կահավորված մանկապարտեզ: Խուլ գյուղ կաղապարից մի թեթև դուրս գանքք...

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter