Հինգշաբթի, մայիսի 24, 2012

Նարեկ Հարությունյանը կալանավորվեց


00:48, 10 դեկտեմբերի, 2011

Քիչ առաջ Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանը որոշել է երկամսյա կալանք կիրառել «Նարեկացի» արվեստի միության նախագահ Նարեկ Հարությունյանի նկատմամբ:

Հիշեցնենք, որ «Նարեկացի» արվեստի միության նախագահ Նարեկ Հարությունյանն այսօր առավոտյան էր բերման ենթարկվել: Այսօր լրանում է նրա հոր մահվան 40 օրը, և Ն. Հարությունյանը մտերիմների հետ պատրաստվում էր եկեղեցում մասնակցել հոգեհանգստի արարողությանը: Սակայն ՀՀ ԿԱ պետեկամուտների կոմիտեի 2 աշխատակիցներ նրան բերման են ենթարկել քննչական բաժին: Մինչ այդ քննիչ Ռաֆիկ Մկրտչյանը որոշում էր կայացրել ընկերության գլխավոր հաշավապահի նկատմամբ, որից կարելի է ենթադրել, թե ինչ մեղադրանք է ներկայացվելու նաև Նարեկ Հարությունյանին: 

Քննիչի ընկերության գլխավոր հաշվապահին որպես մեղադրյալ ներգրավելու որոշման մեջ նշվում է, որ Արթուր Գալստյանը, 2009թ.-ի օգոստոսից հանդիսանալով «Ջի Էյջ Ստորիջ Էնթրփրայզս» ՍՊԸ գլխավոր հաշվապահը,  առանձնապես խոշոր չափերով հարկերը վճարելուց չարամտորեն խուսափելու դիտավորությամբ, ընկերության փաստացի ղեկավար, այնուհետև Տնօրեն Նարեկ Հարությունյանի անմիջական ցուցումով հարկման համար հիմք հանդիսացող հաշվարկներում և հաշվետվություններում ակնհայտ խեղաթյուրված տվյալներ մտցնելու միջոցով խուսափել է առանձնապես խոշոր չափերի` ավելի քան 25 մլն հարկերը պետական բյուջե վճարելուց: 

Բացի այդ, 2010թ. Սեպտեմբերի 11-ից մինչև 2011-ի մարտի 31-ն ընկած ժամանակահատվածում, հանդիսանալով ընկերության հաշվապահ, ընկերության գրասենյակային գործերի կառավարիչ, իսկ 2011-ի հունվարից կազմակերպչական գործերով փոխտնօրենի հետ օժանդակել են ընկերության տնօրեն Ն. Հարությունյանի` հարկման համար հիմք հանդիսացող հաշվարկներում և հաշվետվություններում ակնհայտ խեղաթյուրված տվյալներ մտնցնելու միջոցով խոշոր չափերով` ավելի քան 38 մլն դրամ հարկերը պետական բյուջե վճարելուց խուսափելուն: 

Դատարանի միջանցում հավաքվել էին Նարեկ Հարությունյանի ընկերները, այդ թվում` ՀՀ ԱԺ պատգամավոր Լարիսա Ալավերդյանը, ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը և ուրիշներ: 


Գլխավոր էջ

Տես նաև՝



Մեկնաբանություններ (1)
1. Ribok09:40 - 10 դեկտեմբերի, 2011
Մեկը հարցնի էդ ՚՚ազնիվ ու արդար՚ աշխատող պետեկամուտներին, էդ արվեստագետը Էսկոյի Սաքոյից մեծ հանցանք է գործե՞լ։ Ամոթ է ժողովրդի աչքի առաջ հերիք է թայֆաբազություն անեք։ Հետո էլ ամպագորգոռ բաներից են խոսում՝ հայրենիք, հայրենասիրություն, վերադարձ.... Եթե մեղավոր է թող պատժվի, բայց բոլորին հավասար վերաբերվեք օրենքի առաջ։
Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ

Հարցում
Ու՞մ կցանկանայիք տեսնել գալիք ԱԺ-ի նախագահի պաշտոնում:
Տիգրան Սարգսյան
Վարդան Օսկանյան
Լեւոն Տեր-Պետրոսյան
Վահան Հովհաննիսյան
Րաֆֆի Հովհաննիսյան
Արթուր Բաղդասարյան
Նշվածներից ոչ մեկին
Художественная ковка
Изготовление металлоконструкций. Студия художественной ковки.
mst74.ru
Карипазим
Деловые предложения. Возможность добавить в каталог сайт или статью.
karipazim.net
  Պատրաստված է՝

Մեր մասին

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն,
Երեւան-0010, Բուզանդի 1/3, 8-րդ հարկ
Հեռ.՝ +374 10 563363
Էլ-փոստ՝ info@hetq.am

Մեջբերումներ անելիս հղումը «Հետքին» պարտադիր է:
© 2012 Հետք online: Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Աջակցեք «Հետքին»