Հինգշաբթի, 20 սեպտեմբերի

Համայնքապետարանի կարիքների համար վարձակալել են համայնքապետի ավտոմեքենան և բջջային հեռախոսահամարը



 Տավուշի մարզի Իծաքար համայնքի ավագանին այս տարվա հունվարի 26-ին որոշում է կայացրել համայնքապետարանի կարիքների համար վարձակալել համայնքապետ Արամ Դանիելյանին պատկանող «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենան և բջջային հեռախոսահամարը: Ավագանու նշված որոշման մեջ նշված չէ, թե գույքն ինչ գնով է վարձակալվում: Անհատույց օգտագործման մասին ևս տեղեկություններ չկան:

Արամ Դանիելյանը «Հետքի» հետ զրույցում ասաց, որ ավագանու որոշման մեջ գունար չի նշվել, քանի որ անհատույց է վարձակալվել:

«Վարձակալությունն էն ա, որ տարվա մեջ կարող ա մի քանի լիտր բենզին բան առնենք, էտ ա, թե չէ անվճար է», - ասում է Ա. Դանիելյանը:

Ըստ համայնքապետ Դանիելյանի` հեռախոսահամարը ևս անվճար է օգտագործվում համայնքապետարանի կարիքների համար, «ամսական 2300 դրամ քարտի փողն ա, թե չէ անվճար ա»:

Արամ Դանիելյանն ասաց, որ համայնքապետարանը ավտոմեքենա չունի, եթե ունենար, վարձակալելու անհրաժեշտություն չէր առաջանա:

«Ուրիշինը, որ վեկալեինք, պիտի աշխատավարձ տայինք, սպասարկման համար վճարեինք, մեզ էլ այդքան հնարավորություն չունենք, խնդիրն էլ հենց դա է», - ավելացրեց Իծաքարի համայնքապետը:

Նշենք, որ Իծաքարը փոքր գյուղ է: 2016թ. հունվարի 1-ի դրությամբ ունեցել է 336 բնակիչ՝ 107 ընտանիք: Պետական սահմանից 14 կիլոմետր է հեռու:


Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ