HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Քննարկվել են կենսաթոշակային համակարգի ընթացիկ հարցերը

Այսօր՝ ապրիլի 18-ին Ֆինանսների նախարարի տեղակալ Կարեն Թամազյանի մասնակցությամբ տեղի է ունեցել կենսաթոշակային բարեփոխումների իրականացման նպատակով ձևավորված աշխատանքային խմբի հերթական նիստը: Այս մասին հայտնում է ֆինանսների նախարարության մամուլի ծառայությունը:

Նիստի ընթացքում քննարկվել են կենսաթոշակային բարեփոխումների հետագա ընթացքի հետ կապված առաջարկները, բնակչության շրջանում այդ բարեփոխումների իրազեկվածության աստիճանի բարձրացման նպատակով շահագրգիռ մարմինների կողմից կատարման ենթակա աշխատանքների համակարգման և դրա արդյունավետության բարձրացման ուղիները:

Աշխատանքային խմբի կողմից ներկայացվել է կենսաթոշակային բարեփոխումների արդյունքում առկա խնդիրների լուծման ուղղությամբ գործողությունների պլանը. անդրադարձել են նաև կենսաթոշակային համակարգի ընթացիկ հարցերին:

Քննարկումն ավարտվել է մասնակիցների ներկայացրած առաջարկների ու դիտողությունների ամփոփմամբ, և պայմանավորվածություն է ձեռք բերվել քննարկումների հետագա ընթացքի վերաբերյալ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter