ՈՒրբաթ, 21 սեպտեմբերի

Սահմանամերձ Ջիլիզայում շարունակվում է անտառների զանգվածային ոչնչացումը


Այսօր Մադան- Ջիլիզա ճանապարհի 4-րդ կիլոմետրից սկսած դեպի Ջիլիզա գնացող ճանապարհաեզրի անտառի փեշերին մենք հանդիպեցինք շուրջ 50 թարմ հատված ծառերի կոճղերի: Հատվածներից ոչ մեկի վրա չկար սանիտարական հատման իրավունքը հաստատող կնիք: Ապօրինի անտառահատողները դիմել էին նաև խորամանկության՝ նոր հատված ծառերի շատ կոճղերի վրա հող էին լցրել։

Ճանապարհի 22 կմ-ի վրա, անտառի խորքում մենք հանդիպեցինք նաև առանց պետհամարանիշի երկու բեռնատարների, դրանք հատատեղերից փայտ տեղափոխող բեռնատարներ էին: Ճանապարհի 24 –րդ կմ-ի վրա նաև անտառից նոր հանված մեծ փայտակույտ էր թափված:

Ջիլիզայի անտառային տարածքների պատասխանատուները՝ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Ջիլիզայի» և «Լալվարի» անտառտնեսությունների ղեկավարներները ապօրինի անտառահատումների վերաբերյալ մամուլի պարբերաբար հրապարակվող նյութերից այլեւս վախ չունեն։ Ընդհակառակը, նրանք ավելի ու ավելի ինտենսիվ են սկսել հատել անտառը:

Լոռու մարզային դատախազությունը և ոստիկանությունը շարունակում են «աչք փակել» մարզի անտառների զանգվածային ոչնչացման նկատմամբ: Մեծաքանակ ծառերի ոչնչացումն ակնհայտորեն կատարվում են անտառի պատասխանատուների հրահանգով: Ակնհայտ է, որ նրանք միմիայն սեփական բիզնեսի մասին են մտածում։


Գլխավոր էջ

Մեկնաբանություններ (4)
1. Բոբ17:20 - 19 ապրիլի, 2017
Նախ, այդ փութաջանությամբ աշխատեք հանրապետություն ներմուծվող անորակ գազի գնի ( և ոչ միայն) հանրության լայն շերտերի համար, ոչ մատչելիության մասին գրել, հետո հատված ծառերի քանակի ու դրանց հետագա նպատակային օգտագործման մասին։ Չնայած,գրում էլեք,բայց ունենք այն, ինչ ունենք։ Չախմախը թողած,չախչախի հետևից էք ընկել,կասեր պապս։
2. Հարութ22:04 - 19 ապրիլի, 2017
Հարգելի Բոբ, յանի բան էս գրել, մեկը մյուսի հետ կապ չունի, իսկ դու ինչես արել անորակ գազի ներմուծման հարցում: տենց բան չկա որ ՛՛ունենք էն ինչ ունենք՛՛, ձեր նման մտածողների էրեսիցա որ երկրում բան չի փոխվում,ինչքան շատ ասվի,գրվի բարձրաձայնվի, էնքան ի վերջո հաշիվ կտան իրանց, ու դրա փորձը կա...
3. ԱՍԱՏՈՒՐ18:28 - 22 ապրիլի, 2017
Ցանկացած բան կարող ես շտկել,բայց սա այս ծառահատումը իրական ապացույց է ,զարմանում եմ ինչպես է,որ այս հանցանքը չի վեր հանվում ,իսկ չիրականացված հորինվածքը լայնորեն տարածվում է..... Այս իրականությունը թողած ,սկսում եք կապ չունեցող թեմաներ քննարկել......
4. Աննա21:13 - 3 մայիսի, 2017
Հարգելի ընկեր Փարեմուզյան,երեւի միակ լրագրողն եք որ այդքան շատ եք անդրադառնում ապօրինի ծառահատումների թեմային,շատ ապրեք,սիրտս կտոր կտորա լինում որ մի կողմից արդյունաբերության համար են ոչնչացվում մեր անտառները,մի կողմից էլ պաշտոնյաների եկամտաբեր բիզնեսի,ձեր հոդվածներից հետո գոնե մի կարճ ժամանակ խելքները գլուխներն են հավաքում
Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։