HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ԳԱԱ Մ. Քոթանյանի անվան տնտեսագիտության ինստիտուտի տնօրենի պաշտոնում վերընտրվեց Վլադիմիր Հարությունյանը

Գիտությունների ազգային ակադեմիան տեղեկացնում է, որ ԳԱԱ Մ. Քոթանյանի անվան տնտեսագիտության ինստիտուտի տնօրենի պաշտոնում վերընտրվեց ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Վլադիմիր Հարությունյանը:

Վլադիմիր Հարությունյանը ծնվել է 1957 թ.' Լոռու մարզի Քարինջ գյուղում: Ավարտել է Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտը:

Նա 2006թ-ից ՀՀ ԳԱԱ Մ.Քոթանյանի անվան տնտեսագիտության ինս­տի­­տուտի տնօրենն է:
Վլադիմիր Հարությունյանի հիմնական աշխատանքները նվիրված են հարկաբյուջետային և դրամավարկային քաղաքականության հիմնախնդիր­ներին: Նա ավելի քան 105 գիտական աշխատության հեղինակ է:

Վլադիմիր Հարությունյանին գիտության և կրթության բնագավառում մատուցած ակնառու ծառայությունների համար շնորհվել է Մովսես Խորենացու մեդալ: 2014 և 2016 թվականներին նա ճանաչվել է ՀՀ կրթության և գիտության նախարարության գիտության պետական կոմիտեի կողմից հայտարարված «Արդյունավետ գիտաշխատող» մրցույթների հաղթող:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter