HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Արամ Հակոբյանին տեղափոխել են «Դատապարտյալների հիվանդանոց»

«Սասնա ծռեր» խմբի անդամ Արամ Հակոբյանին երեկ տեղափոխել են արդարադատության նախարարության «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ։

«Հետք»-ի հետ զրույցում Հակոբյանի փաստաբան Դավիթ Գյուրջյանն ասաց, որ իր պաշտպանյալին քաղաքացիական հիվանդանոց տեղափոխելու միջնորդություն ներկայացրել էին մեկ շաբաթ առաջ, բայց իրենց համար անսպասելի, նրան երեկ տեղափոխել են այլ հիվանդանոց։

«Վերջույթների թուլություն ունի, կառավարելիության որոշակի կորուստ, խոսակցական ֆունկցիայի խանգարում։ Այս ախտանիշները դեռևս փետրվարից նրա մոտ առկա են։ Խոսակցական ֆունկցիան, նախկինի համեմատ, ավելի է վատացել»,-նշեց նա։

Փաստաբանը պաշտոնական պատասխան չունի, թե ինչու են իր պաշտպանյալին տեղափոխել «Դատապարտյալների հիվանդանոց», նրա փոխանցմամբ՝ միայն զանգահարել, այդ մասին տեղեկացրել են։

Երեկ նրան այցելել է նաև պաշտպանական կողմի բժիշկը, նշանակումներ կատարել, որոնք, Գյուրջյանի խոսքով, «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ն չի կատարում, մասնավորապես՝ դեղորայքային ապահովումը։ Ասաց՝ դրանք բերում են Հակոբյանի հարազատները։

Փաստաբանը պնդում է, որ Արամ Հակոբյանին պետք է տեղափոխել քաղաքացիկան հիվանդանոց, քանի որ փետրվար ամիսն, երբ նրան կրկին տեղափոխել էին «Դատապարտյալների հիվանդանոց», նրա առողջական վիճակում բարելավում չի եղել, պատշաճ բուժօգնություն չի ցուցաբերվել։

Հիշեցնենք՝ Արամ Հակոբյանը մեղադրվում է Քր.օր 218 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, այն է՝ կազմակերպված խմբի կողմից պատանդ վերցնելը, 235 հոդվածի 3-րդ մասով՝ կազմակերպված խմբի կողմից՝ ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը։

Մեկնաբանություններ (1)

Հասմիկ Ա. Ա.
Արյունարբո՜ւ համակարգ.... Արյունախո՜ւմ իշխանություն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter