HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գագիկ Աղբալյան

«Լիդիանը» եւ «Արարատ գինու գործարանը» արտոնություն կստանան

Կառավարությունը շարունակում է հարկային արտոնություն տալ խոշոր ընկերություններին։ Այս անգամ արտոնյալների թվում են «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ն եւ «Արարատի գինու գործարան» ՍՊԸ-ն։

«Լիդիան Արմենիա» փակ բաժնետիրական ընկերության կողմից իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում 2017 թվականի ապրիլի 14-ից մինչեւ 2018 թվականի դեկտեմբերի 31-ը ներմուծվող ապրանքների ավելացված արժեքի հարկի վճարման ժամկետը կհետաձգվի 3 տարի ժամկետով:

«Լիդիան»-ը, հիշեցնենք, Ամուլսարում ոսկու հանք շահագործելու լիցենզիա ստացած ընկերությունն է։ Այն պատրաստվում է առաջիկա ամիսներին Հայաստան ներկրել ջուրը ֆիլտրող եւ զտող սարքավորումներ, էլեկտրական գեներատորներ, էլեկտրական կայաններ ու ենթակայաններ, պոմպեր, ջրատաքացուցիչներ, լամպեր, ջահեր եւ այլն։ Ներկրվող ապրանքների ընդհանուր արժեքը կկազմի ավելի քան 26 միլիարդ 753 միլիոն դրամ։ Ապրանքների ծագման երկրներն են Լեհաստանը, Կանադան, Իսպանիան, ԱՄՆ-ն, Իտալիան, Շվեդիան, Իռլանդիան, Թուրքիան, Ֆրանսիան, Հարավային Աֆրիկան եւ այլն։

«Լիդիան Արմենիային» հարկային արտոնություն տրամադրելու հարցն ընգրկված է կառավարության վաղվա նիստի օրակարգում։ Ինչպես գրված է համապատասխան նախագծում, «Լիդիան Արմենիա» ՓԲ ընկերությունը (նախկին «Գեոթիմ» ՓԲԸ) հանքի շահագործման ընթացքում կարտադրի մոտ 2 միլիոն ունցիա ոսկի եւ մոտ 3 միլիոն ունցիա արծաթ, որն ամբողջականությամբ կարտահանվի։ Կառավարությունն էլ խրախուսում է տվյալ գործունեությունը՝ հանուն «նոր տեխնոլոգիանների ներդրման խթանման» եւ «աշխատատեղերի ստեղծման»:

26,7 միլիարդ դրամի ներդրումները «Լիդիան Արմենիա» ՓԲԸ կողմից նախատեսված ներդրումների (179,4 միլիարդ դրամ) շուրջ 15 տոկոսն է։ Ըստ ներդրումային ծրագրի՝ արդեն այս տարի պետք է ստեղծվեն աշխատատեղեր՝ 525 հազար դրամ միջին աշխատավարձով։

«Արարատի գինու գործարան» ՍՊԸ-ն պատրաստվում է 2017 թվականի ապրիլի 14-ից մինչեւ դեկտեմբերի 31-ը ներմուծել 45 հատ ցիստերներ եւ 2 հատ հոսքագիծ՝ Իտալիայից եւ Բուլղարիայից, 3,1 միլիարդ դրամ ընհանուր արժեքով։

Խմիչքների արտադրության եւ շշալցման հոսքագծերը ձեռք է բերվում արտադրության որակը բարձրացնելու եւ արտադրանքի ծավալներն ավելացնելու նպատակով։

Ընկերությունը կառավարությանն է ներկայացրել, որ նշված ներդրումների արդյունքում կստեղծվի մոտ 23 աշխատատեղ՝ 162-195 հազար դրամ միջին աշխատավարձով։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter