HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սերժ Սարգսյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Սերբիայի դեսպանը

Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապի վարչությունը տեղեկացնում, որ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Սերբիայի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Դուշան Սպասոևիչը (նստավայրը՝ Աթենք):

Հանրապետության nախագահը շնորհավորել է դիվանագետին պաշտոնն ստանձնելու կապակցությամբ, մաղթել հաջողություններ և հույս հայտնել, որ իր գործունեությամբ դեսպան Սպասոևիչն առավել կամրապնդի հայ և սերբ ժողովուրդների բարեկամությունը, կնպաստի միջպետական կապերի սերտացմանը:

Զրուցակիցները համակարծիք են եղել, որ հայ-սերբական հարաբերությունները դարերի պատմություն ունեն և ժամանակի ընթացքում վերածվել են բարեկամության, որի հիմքում երկու ժողովուրդների պատմամշակութային առնչություններն են, գրեթե նույնանման հոգևոր արժեքները և փոխադարձ հարգանքն ու համակրանքը:

Սերժ Սարգսյանը գոհունակությամբ է նշել, որ վերջին շրջանում բավականին ակտիվացել է Հայաստանի և Սերբիայի միջև քաղաքական երկխոսությունը, որն անհրաժեշտ է շարունակաբար զարգացնել: Միջպետական հարաբերությունների բարձր մակարդակը, Սերժ Սարգսյանի համոզմամբ, լավագույն ազդակն է փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում ակտիվացնելու համագործակցությունը:

Դեսպան Դուշան Սպասոևիչը շնորհակալություն է հայտնել նախագահին շնորհավորանքի և բարեմաղթանքների համար՝ վստահեցնելով, որ Սերբիան մեծապես շահագրգռված է բարեկամ Հայաստանի հետ խորացնելու հարաբերությունները, և որպես դեսպան՝ կանի ամեն հնարավորը դա իրականություն դարձնելու համար:

Հանդիպմանն անդրադարձ է եղել նաև միջազգային կառույցներում հայ-սերբական համագործակցությանը, երկկողմ տնտեսական հարաբերությունների զարգացման ներուժին և հեռանկարին: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter