ՈՒրբաթ, 21 սեպտեմբերի

Ապօրինի հատած 52 ծառերի կոճղերը «Հետքի» հրապարակումից հետո ցեխով «քողարկել են»



Մադանից դեպի Ջիլիզա տանող ճանապարհին հարող անտառի փեշերին ապօրինի անտառահատումների մասին «Հետքի» հարապարակման փաստերն այսօր ուսումնասիրվեցին Թումանյանի ոստիկանության օպերատիվ աշխատողների և ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության Լոռու մարզի բաժնի պետի տեղակալ Աշոտ Դարչինյանի ու պետական տեսուչ Ալիկ Խուբլարյանի կողմից: 

Հոդվածը հրապարակելուց  առաջ՝ ապրիլի 18-ի երեկոյան, «Լալվար» անտառտնտեսության տնօրեն Հարություն Ամիրջանյանից հեռախոսով փորձել էինք պարզել, թե «Հայանտառ» ՊՈԱԿ-ի որ անտառտնտեսության ենթակայության տակ են հատված ծառերի անտառային տարածքները։

«Ես տեղյակ չեմ Ձեր ասած ապօրինի հատված ծառերից: Մինչև եղևնիներ ճանապարհին հարող անտառները պատկանում են «Լալվար» անտառտնտեսությանը: Առավոտյան կպարզեմ՝ ում տարածքում են այդ ծառերը»,- ասել էր Հ. Ամիրջանյանը:

Իսկ առավոտյան Հարություն Ամիրջանյանը հոդվածի փաստերը ստուգողներին անակնկալ էր մատուցել: Հեռախոսով մեզ հետ խոսելուց հետո Հարություն Ամիրջանյանի հրահանգով ապօրինի հատված ծառերի բոլոր կոճղերը սվաղվել էին ցեխով, և տեղանքը դարձել էր անճանաչելի: Մեկ օր առաջ նկարահանած ծառերի բները չէինք գտնում, բայց հետո նկատեցինք անտառահատների գիշերային տիտանական աշխատանքի արդյունքը։ Բնապահպանական պետական տեսչության և Թումանյանի ոստիկանության օպերատիվ աշխատողները հայտնաբերեցին ապօրինի հատված 52 ծառերի կոճղեր: 

Հիշեցնենք, որ այսօր Գլխավոր դատախազության հանրային կապերի բաժինը տեղեկացրել է, որ «Հետք»-ի հրապարակված «Սահմանամերձ Ջիլիզայում շարունակվում է անտառների զանգվածային ոչնչացումը» վերնագրով հոդվածը Լոռու մարզի դատախազի հանձնարարությամբ ուղարկվել է ոստիկանության Լոռու մարզային վարչության Թումանյանի բաժին՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածների կարգով նյութեր նախապատրաստելու և ընթացքը լուծելու համար:


Գլխավոր էջ



Մեկնաբանություններ (8)
1. Ասատուր23:31 - 21 ապրիլի, 2017
............ցեխով ծածկում են կտրատված ծառերը...Ակամա հիշեցի, երբ Կապիտան Կասսի Կոլհաունը ոտքով փորձում էր ջնջել ձիու պայտի հետքը, չգիտակցելով , որ թողնում է իր կոշիկի ոտնահետքը. . ( Անգլուխ ձիավոր ) Հարություն Ամիրջանյան ձեր նախնիները եղել են իշխաններ ամիրա ( իշխան ), ուրեմն մի իջեք ձեր տիտղոսից. . իշխանավայել գործեր արեք, մի ապականեք բնությունը, օդը, թթվածինը. ..մտածեք մարդկանց,ձեր երեխաների ապագայի մասին......որ մոտ 20 տարի հետո ունենանք առողջ հայ ազգ.....այ սրա մասին մտածեք ,և ոչ թե ընկեք իրականությանը չհամապատասխանող թեմաների հետևից..... ....
2. Գյուղ00:10 - 22 ապրիլի, 2017
արութին ամիրջանյանը բազմիցսա 52 ու 5 միլոններով ծառերի հատման համահեղինակ, կատարող և մարսող գերադրական աստիճանը անցելա, համահեղինակա և կատարողա էն էլ ինչ կատեգորիայի, բայց պատասխանատվությունից փախչող և ուրիշներին քցող իր իսկ կատարած հանցանքները բարդելով ոմանց վրա: Այդ տեսակը չպիտի պատժից խուսափի և լոթի փոթի ման գա, հեկտարներով վարելա անտառ չի թողել, բայց արի ու տես շարունակում է նույն վենդետան: Այսինքն մկան կադրը, մարտունի ու մարզպետի սիրելին ինչ ուզում էն էլ անումա: Տերն էլ տիրականն էլ մարզպետնա, ինչ ո ւզում անումա, որ մեկ հայտնվեր համապատասխան վայրում էլ շարունակություն չէր լինի; Նման սմբակավոր կենդանիները այն էլ այդ մակարդակի, տգետները լավ իրար գտնում են ու միասին գործում են, բիզնես պլանները չի խարխլվում: Շնողի գյուղապետին էլ ասել էր պարոն լոռու մարզպետը, որ աթո կոչվածը ինչ ուզի էն էլ անելուա, այսինքն անտառների հերը անիծելա ու պետք է անիծի հանկարծ ձեն չհանես: էտ չի լոռին, էտ չի իրա անորակ կադրերը: Թե թուրը կտրումա էսօր, սպասեք ձեր զուռնի ձենին էլ ականատես կլինենք, համբերեք: Ահ ու դողով առավոտները վեր կացեք, որ տենաք կաշառված աթոռին դուք էք թե մեկ ուրիշը: Կացոի գագոին լեսնիչ նշանակեց 9 հազար դոլլարը վերցրեց, եզոի էդոին լեսնիչ նշանակեց ավելի շատ վերցրեց: թե նրանց դարդը ու ցավը կտրելա, որ անտառ պահեն հա? էտքան թողերը տվել են, որ անտառ պահեն թե տեղը հազարապատիկ հանեն: Բոյախանի կարասն են հա ընգել? Փողի համը բեռնումնա մնացել, բա մարդը ամեն տեսակ անօրինություններ անի հետն էլ քրեական ու չպատժվի????????????? դա աբսուրդա:
3. Արա21:53 - 22 ապրիլի, 2017
Մի քիչ ձեր հայրենիքը ՍԻՐԵՔ, ինչ՞ի պետք է մեր ծառերը արտահանվեն այլ երկիր,իսկ օտարները մեր բնության շնորհիվ խնայեն իրենց ծառերը ...ով եք դուք ,Հարություն Ամիրջանյան, որ ոչնչացնում եք մեր հայրենիքը.....հազիվ 1990 -ական թվականներից ուշքի է գալիս անտառները ...
4. մարդ15:05 - 23 ապրիլի, 2017
հարություն ամիրջանյանը էն տմարդն է, ով անպատժելիությունից խուսափելով, և իր թիկունքում ունենալով մարզպետ, ինչ մտքով անցնում այն էլ ի կատար է ածում: Անգրագիտության ջատագով, խելքը միայն անտառ ոչնչացնելուցա լավ, ես կասեմ գերազանց է տիրապետում: Մեկը ով տարիներ շարունակ ոչնչացրել է բնությունը և ոչ մի տատասխան չի տվել, դեռ ավելին նախկին վարչապետ ի , մարզպետի և հայանտառի տնօրենի հովանավորչությամբ ինչպես նաև դոդոլիկների միջոցով գնեց պաշտոն և զբաղված է անտառները ոչնչացնելով:
5. Անահիտ23:23 - 26 ապրիլի, 2017
Ծառ հատելը այն էլ մեր երկրի էկոլոգիական վիճակում հավասարազորա մարդ սպանելուն... սեփական գրպանները լցնելու համար վաղվա սերնդի կյանքը վտանգողների ու հարազատ հողը ապականողների տեղը դժողքնա...
6. Էդգար23:28 - 26 ապրիլի, 2017
.... Ու սրանց նման տականքներն են էսօր մեր չքնաղ բնության . տնօրինողները??? Ծառեր կտրողնեի մատերնա պետք կտրել ու բանտ շպրտել, որ սաղ կյանք հիշեն...
7. ազգ15:46 - 28 ապրիլի, 2017
ծառ հատելը, անտառ վերացնելը վերը նշված տականքների կողմից դարձել է սովորական աշխատանքայիn բնույթ: հարստացան, վայելեցին ինչ ուզում այն էլ անում են տերն էլ տիրականն էլ հարստանում են ծառերի հաշվին: նման վիժվածքների տեղը ծառը կտրած դատարկ հողում թաղելնա:
8. Աստղիկ Գալստյան10:35 - 12 մայիսի, 2017
Անտառների պահպանությունը չպետք է կատարի ՀԱՅԱՆՏԱՌ պռակը,այն այսօր համարվում է ամենակոռուպացված համակարգը,քանի որ պահպանողնել է դաշնակցական, հսկողնել է դաշնակցական, և նրանց միանում է ՀՀ ոստիկանությունը և տեղական ինքնակառավարման մարմիները:Հանքավան գյուղում նույն պատկերն է,գյուղի համայքի ղեկավարը նախկին անտառապահն է,անցած տարվա արդեն նախկին անտառապահ Գագիկ Սեփոյանը տասնյակ հազարավոր ծառեր է հատել իր կողմից ստեղծված բանդայի միջոցով և սպանել է բնապահպան երեք երիտասարդների:,այժմ այդ դաժան սպանության դատավարությունն է ընթանում Աբովյան քաղաքի դատարանում:
Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ