HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Սևանա լճում իշխանի պաշարների վերականգման համար կհատկացվի 2 միլիարդ դրամ

Սևանա լճում իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման համալիր ծրագրի իրականացման անհրաժեշտության համար կառավարության պահուստային ֆոնդից գյուղատնտեսության նախարարությանը կհատկացվի 2 միլիարդ դրամ։

Որոշման այս նախագիծը կառավարության այսօրվա նիստին ներկայացրել էր գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը։ Ինչպես ասվում է գործադիր բերված փաստաթղթերում՝ այդ գումարի հատկացումը պայմանավորված է Սևանա լճում իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման համալիր ծրագրի իրականացման անհրաժեշտությամբ:

Նախագծում մանրամասնվում է, որ 2014-ին ստեղծվել է «Սևանի իշխան», իսկ 2015-ին՝ «Սևան Ակվա» ՓԲԸ-ները։

«Սևանի իշխան»-ը իրականացնում է մանրաձկան և ձկան վերամշակման գործարանների շինարարությունը և շահագործումը, իսկ «Սևան Ակվա»-ն լճում կատարում է ցանցավանդակային տնտեսության հիմնման և շահագործման աշխատանքները:

Այս ընկերությունների համալիր ծրագրի շրջանակներում ավարտվել են մանրաձկան արտադրություն գործարանի շինարարական աշխատանքները և այն հանձնվել է շահագործման, լճում տեղակայվել է առաջին ցանցավանդակային տնտեսությունը: Սակայն ծրագրով նախատեսվում է 2017 թվականին Սևանա լճում տեղակայել ևս մեկ ցանցավանդակային տնտեսություն, որը բաղկացած կլինի 12 ցանցավանդակներից։

Գործընթացի արժեշղթայի ամբողջականությունն ապահովելու նպատակով հանձնաժողովը նախատեսել է նաև կառուցել բացօթյա ավազաններ՝ ձկան ծնողական կազմի համար, ինչպես նաև ձկան բազմացման կայան (սելեկցիոն տնտեսություն):   

Ապրանքային ձկան արտադրությունը իրականացվելու է լճում տեղակայված տնտեսություններում, այդ պատճառով այդ գործընթացը իրականացնելու նպատկով անհրաժեշտ է ունենալ համապատասխան ջրային փոխադրամիջոցներ, սպասարկման, այլ ընթացիկ աշխատանքները կազմակերպելու համար: Այս աշխատանքների կազմակերպման նպատակով էլ կառավարության պահուստային ֆոնդից տրվելու է 2 մլրդ դրամը։

Որպես ակնկալով արդյունք` նշվում է ձկան արտադրության արժեշղթայի օղակների ստեղծումը և գործունեության արդյունավետ կազմակերպումը, որի հետևանքով էլ, ըստ նախարարության, Սևանա լճում կվերականգնվի իշխանի պաշարները։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter