HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կարեն Կարապետյան․«Բնակավայրերի ճանապարհային և տրանսպորտային հասանելիության մակարդակը բավարար չէ»

Ճանապարհաշինության և միասնական երթուղային ցանցի վերաբերյալ Կարեն Կարապետյանն այսօրվա նիստին նշել է. «Հայաստանի Հանրապետության բնակավայրերի ճանապարհային և տրանսպորտային հասանելիության մակարդակը բավարար չէ: Միջպետական, հանրապետական և մարզային նշանակության ավտոճանապարհների առկա վիճակը պահանջում է ակտիվ միջամտություն և լրացուցիչ ֆինանսական ռեսուրսներ: Խիստ անհրաժեշտ եմ համարում նաև հանրապետությունում երթուղային ցանցի արդիականացմանն ուղղված աշխատանքների անհապաղ իրականացումը: Տվյալ խնդիրների շուրջ վերջերս քննարկումներ ենք ունեցել ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունում՝ իմ այցի ընթացքում»: 

Կառավարության կայքը տեղեկացնում է, որ Կարեն Կարապետյանը հանձնարարել է  տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարին 1-ամսյա ժամկետում գնահատել միջպետական, հանրապետական և մարզային նշանակության ճանապարհների տեխնիկական վիճակը, դրանց հիմնանորգոման այլընտրանքային տարբերակները, տալ համապատասխան ֆինանսական գնահատական, մշակել առաջնահերթությունների վրա հիմնված 5 տարվա աշխատանքային ծրագիր և կառավարության աշխատակազմ ներկայացնել տվյալ աշխատանքների վերաբերյալ առաջարկություններ: Նախարարությունը պետք է նաև գնահատի ճանապարհների շահագործման գործող պայմանագրերի գործողությունը 5-ից 10 տարի երկարացնելու և մրցույթների կազմակերպման ոլորտում կապալառու-սպասարկող միասնական մոդելի ներդրման նպատակահարմարությունը և կառավարության աշխատակազմ ներկայացնի տվյալ աշխատանքների վերաբերյալ առաջարկություններ:

Կառավարության ղեկավարը հանձնարարել է մարզպետերին 2-շաբաթյա ժամկետում Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տրամադրել համապարփակ տեղեկատվություն հանրապետությունում առկա բոլոր համայնքներից դեպի մարզկենտրոններ և հարակից խոշոր քաղաքներ ուղևորահոսքի վերաբերյալ ըստ ժամային կտրվածքի:

Վարչապետը տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարին հանձնարարել է նաև մինչև 2017թ. հունիսի 1-ը մշակել և կառավարության աշխատակազմ ներկայացնել միասնական երթուղային ցանցի ստեղծման տեխնիկական առաջադրանքը: Միևնույն ժամանակ, Կարեն Կարապետյանը նախարարին հորդորել է հատուկ ուշադրություն դարձնել կատարվող աշխատանքներին, վերանորոգման և շինարարության կարգապահությանը, սահմանել հսկողություն՝ ներգրավելով տեղական ինքկառավարման մարմինները, եթե անհրաժեշտ է:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter