
Պրակտիկա «Հետք»-ում
«Հետաքննող լրագրողներ» ՀԿ-ն փնտրում է երիտասարդ լրագրողների, որոնք ցանկանում են հետաքննական լրագրության հմտություններ ձեռք բերել: Դիմել կարող են ինչպես որեւէ ԶԼՄ-ում աշխատող լրագրողները, այնպես էլ ազատ թղթակիցները (freelance): Ողջունվում են մարզերից դիմումները:
Պրակտիկայի տեւողությունը 2 շաբաթ է, որը կանցնի «Հետքի» խմբագրությունում՝ Երեւանում: Ապա «Հետքի» անձնակազմից ընտրված մենտորը 6 ամսվա ընթացքում կշարունակի օնլայն աշխատել պրակտիկանտի հետ: Պրակտիկայի արդյունքում ակնկալվում է հետաքննական նյութի պատրաստում, որը կհրապարակվի կամ պրակտիկանտի սեփական լրատվամիջոցում կամ «Հետք»-ում:
«Հետաքննող լրագրողներ» ՀԿ-ն հոգում է պրակտիկանտի ճանապարհի եւ կեցության ծախսերը (բնակարան, սնունդ), եթե պրակտիկանտը լինի մարզից:
Թեկնածուները պետք է [email protected] էլ. հասցեին ուղարկեն.
- Ինքնակենսագրական (CV)
- Հետաքրքրվածության նամակ (1 էջ)
- Իրենց հրապարակած երեք նյութի նմուշ (կամ դրանց հղումները):
Հետաքրքրվածության նամակում ապագա հետաքննական նյութի թեմայի առաջարկը պարտադիր է:
Հայտերն ուղարկելու վերջնաժամկետը մայիսի 4-ն է: Արդյունքների մասին կհայտարարվի մայիսի 11-ին: Խմբագրությունը պատրաստ է ընդունել 1 պրակտիկանտի: Պրակտիկան կկազմակերպվի մայիսի 15-26-ը:
Մեկնաբանել