HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նախատեսվում է Հայաստանի մարզերը վերազինել հրշեջ-փրկարարական նոր տեխնիկայով

Այսօր՝ ապրիլի 20-ին ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանն ընդունեց Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության (JICA) տարածաշրջանային գրասենյակի պատվիրակության ղեկավար Ֆուշիմի Կացուտոշիին և նրա գլխավորած պատվիրակությանը: Այս մասին հայտնում է ԱԻՆ մամուլի ծառայությունը№

Հանդիպման նպատակն էր՝ քննարկել Ճապոնիայի և Հայաստանի կառավարությունների կողմից համատեղ իրականացվող դրամաշնորհային ծրագրերը, մասնավորապես՝ «Հրշեջ սարքավորումների բարելավման» և «Ճգնաժամային և աղետների ռիսկի կառավարման հանրային իրազեկման ցանց» ծրագրերը: «Հրշեջ սարքավորումների բարելավման» ծրագիրը նպատակ ունի բարելավել և հրշեջ-փրկարարական նոր տեխնիկայով համալրել Հայաստանի մարզերը:  

«Ճգնաժամային և աղետների ռիսկի կառավարման հանրային իրազեկման ցանց» ծրագիրը ենթադրում է ԱԻ նախարարությունում ճգնաժամային հաղորդակցության և հանրային իրազեկման կարողությունների հզորացում, ինչը կհանգեցնի նաև մարզերում արտակարգ իրավիճակների ոլորտում հանրային իրազեկման մակարդակի բարձրացմանը: 

Իր խոսքում՝ Դ. Տոնոյանն ընդգծեց, որ Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության հետ համատեղ աշխատանքն էլ ավելի ընդլայնվելու հնարավորություններ ունի՝ ինչը կնպաստի Հայաստանի մարզերում աղետներին դիմակայունության մակարդակի բարձրացմանն ու ռիսկերի նվազեցմանը:  

Նշենք, որ  ԱԻՆ փրկարար ծառայությունը և Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալությունը (JICA) ստորագրելու են «Հայաստանում հրշեջ-փրկարարական գույքի բարելավում» ծրագրի նախապատրաստական ուսումնասիրության (դաշտային երրորդ՝ վերջին ուսումնասիրության) վերաբերյալ քննարկումների արձանագրությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter