HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սերժ Սարգսյանն ընդունել է Ավստրիայի նախկին նախագահին

Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Ավստրիայի նախկին նախագահ Հայնց Ֆիշերին։ Այս մասին տեղեկացնում է նախագահի պաշտոնական կայքը:

Սարգսյանն ու Ֆիշերը, պաշտոնական տեղեկության համաձայն, ջերմությամբ են վերհիշել նախագահ Հայնց Ֆիշերի այցը Երևան և Սերժ Սարգսյանի պատասխան այցը Ավստրիա: Զրուցակիցները կարևորել են, որ բարձր մակարդակով ձեռք բերված պայմանավորվածությունները հաջողությամբ իրականացվում են։

Նախագահները խորհրդանշական են համարել, որ իրենց հանդիպումը տեղի է ունենում երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակի հոբելյանական տարում և գոհունակություն են հայտնել, որ այդ ժամանակահատվածում տարբեր ոլորտներում երկկողմ համագործակցությունը դինամիկ զարգացում է ապրել։

Հանդիպմանն անդրադարձ է արվել ԵԱՀԿ ավստրիական նախագահության առաջնայնություններին։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter