HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայաստանը սամբոյի Եվրոպայի առաջնությունում նվաճել է 14 մեդալ

Չեխիայի մայրաքաղաք Պրահայում ավարտվեց Սամբոյի Եվրոպայի առաջնությունը՝  պատանիների, աղջիկների, երիտասարդների միջև, որին, ի թիվս 25 պետության 200 մարզիկների մասնակցում էին նաև Հայաստանի հավաքականները:

Մրցումների առաջին և երկրորդ օրերին մերոնք նվաճել էին 12 մեդալ, որից  երկուսը ոսկե, երեքն արծաթ, յոթը՝ բրոնզե:

Մեր մարզիկների համար պակաս բարեհաջող չէր նաև երրորդ օրը, երբ պատվո երրորդ հարթակին կանգնեց  երիտասարդական առաջնության 57 կգ քաշային Էրիկ Հարությունյանը, երկրորդին՝ 74 կգ քաշային Սամվել Խաչատրյանը:

Շնորհիվ մեր մարզիկների ձեռքբերումների Հայաստանի սամբոյի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրեց 3-րդ, երիտասարդականը՝ 2-րդ հորիզոնականը:

Ստորև ներկայացնում ենք մեր բոլոր հաղթողներին և մրցանակակիրներին.

Պատանիներ

Գասպար Հայրապետյան՝ 52 կգ-բրոնզ

Նարեկ Դալլաքյան՝ 60կգ-արծաթ

Սերգեյ Պողոսյան՝ 65 կգ-բրոնզ

Բորիս Շատվերյան՝ 75 կգ-ոսկի

Կարեն Հովհաննիսյան՝ 81 կգ-արծաթ

Անի Տեր-Հարությունյան՝ 44 կգ-բրոնզ

Վարսիկ Գրիգորյան՝ 52 կգ-բրոնզ

Երիտասարդներ

Ֆելիքս Դանիելյան՝ 48 կգ-բրոնզ

Արթուր Մանուկյան՝ 52 կգ-բրոնզ

Էրիկ Հարությունյան՝ 57 կգ-բրոնզ

Սամվել Խաչատրյան՝ 74 կգ-արծաթ

Վահագն Չալյան՝ 82 կգ-բրոնզ

Գրիգոր Սահակյան՝ 90կգ-ոսկի

Աննա Մկրտչյան՝ +80կգ-արծաթ

 

Մեր պատվիրակությունը հայրենիք կվերադառնա ապրիլի 22-ին ժամը 23:50` Կիև-Երևան չվերթով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter