HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Ձորաղբյուրի համայնքապետարանը մասնակի է մաքրել գյուղի տարածքի աղբանոցները

Կոտայքի մարզպետարանը երեկ մեզ գրությամբ հայտնել է, որ Ձորաղբյուր գյուղի տարածքի աղբանոցները մաքրվել են։

Սակայն ինչպես «Հետք»-ին փոխանցեց գյուղի բնակիչ Տիգրան Ալավերդյանը, իր տան շրջակայքը չի մաքրվել, նույն աղբաշատ իրավիճակն է, իսկ այգեգործական ամառանոցներ տանող ճանապարհի տարածքում մաքրման աշխատանքներ իրականացվել են։

Հիշեցնենք, որ օրեր առաջ հրապարակում էինք ունեցել, որ Ձորաղբյուր գյուղի ճամփեզրի մի հատվածի ողջ երկայնքը, ինչպես նաև այդ համայնքի բնակիչ Տիգրան Ալավերդյանի տան շրջակայքը աղբանոցի են վերածվել։

Այդ հրապարակումից հետո, ինչպես պարզաբանել են մարզպետարանից, իրենք քննարկել են  իրավիճակը և աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումներին տրվել են համապատասխան հանձնարարականներ։ Թե ինչ հանձնարարականների մասին է խոսքը, չեն մանրամասնել։

«Խնդիրը քննարկվել է նաև Ձորաղբյուր համայնքի ղեկավարի մասնակցությամբ և վերջինս կողմից արդեն իսկ կազմակերպվել են նշված հատվածի մաքրման ու աղբահանության աշխատանքները»,- ասվում է մեզ ուղարկած հաղորդագրությունում։

Մարզպետարանը նաև համայնքի ղեկավարի առաջարկել է տվյալ վայրում սահմանել շարունակական հսկողություն, բայց թե ինչ է որոշել համայնքի ղեկավար Արայիկ Մուքայելյանը, մեզ հայտնի չէ։

Տեղեկացնենք, որ մեր նախորդ հրապարակման մեջ համայնքապետը, անդրադառնալով Տիգրանի տան շրջակայքում հավաքված աղբին, ասել էր. «Ըտեղ ոչ մի աղբ էլ չկա, թող ինքը իրանից բաներ չհնարի»։ Նրա փոխանցմամբ՝ այգեգործական ամառանոցներ տանող ճանապարհի աղբը թափում են այգեգործական ընկերության տարածքի բնակիչները: Թեև հավաստում է, որ այդ տարածքում երկու տարի առաջ շրջել է աղբ տեղափոխող ավտոմեքենա, սակայն նրա խոսքով՝ աղբ չի տեղափոխվել։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter