ՈՒրբաթ, 21 սեպտեմբերի

Զավախքի Գումբուրդո գյուղում բացվեց նորակառույց Սուրբ Խաչ եղեկեցին


Ախալքալաքի շրջանի Գումբուրդո գյուղում այսօր բացվեց և օծվեց նորակառույց Սուրբ Խաչ եկեղեցին: Սամցխե-Ջավախքի և Ծալկայի ընդհանուր առաջնորդական փոխանորդ Տեր Բաբգէն վարդապետ Սալբիյան «Հետքի» հետ զրուցում ասաց, որ այն 2001 թվականից Սամցխե-Զավախքում կառուցված ու վերաբացված 50-րդ եկեղեցին է:

Եկեղեցու շինարարությունը ֆինանսավորվել է տեղաբնակ Խաչո և Սայադ Սահարյանների միջոցներով: 

Գուբուրդոն Ախալքալաքի շրջանի ամենամեծ գյուղերից մեկն է: Ախալքալաքից հեռու է 9 կմ: Ճանապարհը ավազով հարթեցված է: Պատրաստում են ասֆալտապատման համար: 

Գումբուրդոյում է գտնվում նաև 964թ. Հովհաննես եպիսկոպոսի կողմից կառուցված և օծված Սբ. Համբարձման եկեղեցին։ Վրացիները պնդում են, որ դա իրենցն է, և դրա պատճառով տեղացիների և վրացիների միջև վեճեր են եղել: 

Խաչաձև, կենտրոնագմբեթ եկեղեցին Վրաստանի կառավարությունը` ի դեմս Մշակութային ժառանգության պահպանման գործակալության, սկսել է վերկանագնել: Ախալքալաքի Շրջանային ժողովի նախագահ Համլետ Մովսիսյանն իր ելույթում նշեց, որ այստեղ զարգացնելու են զբոսաշրջությունը:

Գյուղացիները պարծանքով են պատմում, որ Գումբուրդոյից չնայած արտագնա աշխատանքի գնացողները շատ են, բայց արտագաղթը մեծ չէ: Բնակչության թիվը 2800-ի չափ է, իսկ դպրոցում սովորում է ավելի քան 330 աշակերտ:

Մինչ եկեղեցում արարողություններ են ընթանում, գյուղի տղաները «ֆիշկա» են խաղում: 

Պատարագից հետո մատաղ բաժանեցին բնակիչներին: 

Հայաստանից ժամանած և տեղացի երգի ու պարի խմբերը կատարումներով հանդես եկան: 

Գումբուրդո գյուղը ձորի եզրին է, որիտեղից բացվող տեսարանում Թմկաբերդն է երևում:


Գլխավոր էջ


Տես նաև՝

ավելին

Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։