HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կառավարությունում քննարկվել են Երևանի կառուցապատման ծրագրերը

Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են Երևանի կառուցապատմանն ու շինարարության ոլորտի խթանմանը վերաբերող մի շարք հարցեր: 

Կառավարության պաշտոնական կայքը հայտնում է, որ խորհրդակցության ժամանակ անդրադարձ է կատարվել «Հին Երևան» կառուցապատման ներդրումային ծրագրի իրականացմանը Գլխավոր պողոտայի՝ Աբովյան, Փավստոս Բուզանդի, Եզնիկ Կողբացու և Արամի փողոցներով պարփակված տարածքներում:

Կարեն Կարապետյանը կարևորել է ներդրումային ծրագրի իրականացումը, որը կնպաստի ոչ միայն հուշարձան շենքերի վերականագնմանը, ներդրումների ներգրավմանը, այլ նաև շինարարության ոլորտի զարգացմանը: Այդ համատեքստում, վարչապետը պատասխանատու գերատեսչությունների ղեկավարներին տվել է կոնկրետ հանձնարարականներ: 

Խորհրդակցության ընթացքում քննարկվել են նաև Կոնդ և Ֆիրդուս թաղամասերի կառուցպատման ծրագրերին առնչվող հարցեր: 
 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter