HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Թբիլիսիում թուրքական դեսպանատան առջև բողոքի ցույց է անցկացվել

Վրաստանի հայ համայնքը տեղեկացնում է, որ ապրիլի 24-ին Թբիլիսիում Թուրքիայի դեսպանատան առջև կայացավ բողոքի ցույց: Ակցիայի հարյուրավոր մասնակիցները թուրքական պետությունից պահանջում էին ճանաչել իր իսկ կատարած հանցագործությունը՝ հայ ժողովրդի նկատմամբ իրագործված Ցեղասպանությունը:

Ցույցի մասնակիցներն արտահայտեցին իրենց բողոքը Թուրքիայի ցեղասպանական քաղաքականության դեմ և կոչ արեցին հատուցել իրականացրած հանցագործության համար: Ակցիայի մասնակիցները հերթական անգամ հաստատեցին հայ ժողովրդի համար արդարադատության վերականգնման համար պայքարի հաստատակամությունը, ինչպես նաև կոչ արեցին Վրաստանի իշխանություններին հարգել երկրի ազգությամբ հայ քաղաքացիների իրավունքները և սկսել 1915-23թթ. հայ ժողովրդի Ցեղասպանության փաստի ճանաչման գործընթացը: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter