HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վանաձորում ընտրական տարիներին ավելանում է համայնքային բյուջեից սոցանապահովներին տրվող գումարի չափը

Գայանե Սարգսյան

Վանաձորի համայնքային բյուջեից «Սոցիալական հատուկ արտոնություններ» տողի «առավել անապահով ընտանիքներին դրամական աջակցություն» ենթատողով ամենամյա հատկացումներ են կատարվում համայնքի բնակիչներին: Հետաքրքրական է, որ տարբեր տարիներին այդ հատկացման չափը կտրուկ տատանվում է, այդ տատանումը, սակայն, համարժեք չէ համայնքային բյուջեի տատանումներին:

Վանաձորի բյուջեի ու սոցիալապաես անապահովներին կատարված հատկացումների համեմատականը 2012-2016թթ.
Create your own infographics

Մասնավորապես, վերջին հինգ տարիներին այս տողով կատարված հատկացումներն ուսումնասիրելիս ակնհայտ է դառնում, որ առավել անապահով ընտանիքների թիվն ու հատկացման չափը Վանաձորում կտրուկ ավելանում է հատկապես ընտրական տարիներին, երբ համայնքի ղեկավարի ու ավագանու ընտրությամբ պայմանավորված բնակիչների ձայնն առավել քան կարևորվում է:

Վանաձորում վերջին ՏԻՄ ընտրություններն անցկացվել են 2016թ.-ին: Տարեսկզբին անապահով բնակիչներին տրվելիք հատկացման չափը համայնքային բյուջեով կազմել է 9մլն 318 հզր դրամ: Բյուջեի կատարողականի տվյալներով հատկացումը կատարվել է 99.6 տոկոսով. անապահովներին հատկացված գումարը կազմել է 9 մլն 276 հզր դրամ: Այսինքն, 2մլրդ 393 մլն 245 հզր դրամ կազմող համայնքային բյուջեից այս տողով հատկացումը կազմել է 0.38 տոկոս:

Սոցանապահովներին տրամադրվող հատկացման առավելագույն չափը վերջին 5 տարիներին գրանցվել է նախորդ ՏԻՄ ընտրությունների ժամանակ՝ 2012թ.-ին: Չնայած նրան, որ համայնքային բյուջեն շատ ավելի փոքր է եղել, քան 2015-ին, զիջելով ավելի քան 133 մլն դրամով, հատկացման չափը 2015-ի համեմատ մեծ է եղել ավելի քան 5 անգամ: Այսինքն, 2 մլրդ 192 մլն 931 հզր դրամ կազմող համայնքային բյուջեից սոցանապահովներին հատկացվել է 10 մլն 358 հզր դրամ կամ բյուջեի 0.47 տոկոսը:

Վանաձորի բյուջեի ու սոցհատկացման հարաբերակցությունը2012թ.
Create pie charts

Հետընտրական տարիներին հատկացումների չափն աստիճանաբար նվազել է. 2013-ին 2 մլրդ 114 մլն 067 հզր դրամ համայնքային բյուջեից տրամադրվել է 7 մլն 240 հզր դրամ՝ բյուջեի 0.34 տոկոսը:

2014-ին հատկացման չափն այս տողով կազմել է 6 մլն 816 հզր դրամ. 2 մլրդ 167 մլն 737 հզր դրամ կազմող համայնքային բյուջեի 0.31 տոկոսը:

Նախորդող 2015թ.-ին գրեթե նույն՝ 2մլրդ 326 մլն 205 հզր դրամ կազմող համայնքային բյուջեի դեպքում այս տողով հատկացման չափը զարմանալիորեն շատ ավելի քիչ է: Անապահով բնակիչներին 2015թ.-ի ընթացքում նախատեսված 2 մլն 074 հզր դրամից հատկացվել է 1 մլն 980 հզր դրամ կամ որ նույնն է համայնքային բյուջեի 0.08 տոկոսը:

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter