HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Առևտրականները կհանդիպեն վարչապետին

Առևտրականներն ընդունել են կառավարության առաջարկը և 12։40 կառավարության շենքում կհանդիպեն վարչապետին։

Այս պահին էլ «Առինջ մոլ», «Փեթակ», «Սուրմալու» առևտրի կենտրոնների մի քանի տասնյակ առևտրականներ հավաքված են Հանրապետության հրապարակում և սպասում են այդ հանդիպմանը, որպեսզի որոշեն իրենց հետագա անելիքները։

Ինչպես լրագրողների հետ զրույցում նշեց «Առինջ մոլ»-ի առևտրական Արմեն Ներսիսյանը՝ երեկ երեկոյան հանդիպել են տնտեսագետների, իրավաբանների և առևտրականների հետ, մշակել օրենսդրական մի նախագիծ, որը, ըստ նրա, և´ պետության, և´ թե առևտրականների համար արդյունավետ տարբերակ է։

«Մեր նպատակը մեկն է՝ մեր հարցը պարզեցվի «մեկ պատուհան» սկզբունքով։ Առաջարկում ենք «մեկ պատուհան» սկզբունքով վճարենք, էթանք, հանգիստ ապրենք։ 12։40 խոստացել են, մեզ արդեն կընդունեն, կբարձրանանք, հայտարարությունները կանենք, թե մենք ինչ ենք պահանջում, որ իրենց էլ վատ չի, մեզ էլ լավ ա։ Համ էլ ամեն ինչ կհեշտանա, էդքան էլ հարկային աշխատող պետք չի ընդունել աշխատանքի»,- ասաց ցույցը համակարգող խմբի անդամ Արմեն Ներսիսյանը։

Անդրադառնալով այս օրերի հարկային ստուգումներին՝ Ներսիսյանը նշեց, որ մաքսային ծառայության աշխատակիցները կրկին այցելել են առևտրի կենտրոններ, սակայն բողոքի ակցիայից հետո մեղմացված կերպով են ստուգումներ իրականացրել, քանի որ, նրա գնահատմամբ, հասկացել են առևտրականների ուժը: «Արդեն մեզմացված ձևով անընդհատ ասում են՝ ախպեր, մենք ձեզ ի՞նչ ենք արել, որ դուք մեզնից վախում եք։ Բայց դրանից մի քանի օր առաջ «Սուրմալու» էլ, «Փեթակ» էլ, «Առինջ մոլ» էլ նորից էլի բոմբ էին գցում, անընդհատ ահաբեկում էին»,- ասաց առևտրականը։

Հիշեցնենք, որ ապրիլի 21-ին կառավարության շենքի դիմաց «Առինջ մոլ», «Փեթակ», «Սուրմալու» առևտրի կենտրոնների աշխատակիցները բողոքի ակցիա էին անում։ Նրանք պետական եկամուտների կոմիտեից պահանջում են «իրենց հանգիստ թողնել»։ Աշխատակիցները բողոքում էին, որ վերջին օրերին հարկային ծառայությունը ակտիվ ստուգումներ է իրականացնում այս առևտրի կենտրոններում և պահանջում փաստաթղթեր, որոնք նախկինում չի պահանջել։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter