HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ըստ հաղորդման` հարկադիր կատարողը պաշտոնեական կեղծիք է կատարել

Հատուկ քննչական ծառայության վարույթ է ընդունվել արդարադատության նախարարության ԴԱՀԿ ծառայության հարկադիր կատարողի կողմից պաշտոնեական կեղծիք կատարելու վերաբերյալ Արթիկ քաղաքի բնակիչ Էմիլ Պ.-ի կողմից հասցեագրված դիմումի և հաղորդման հիման վրա հարուցված քրեական գործը: Այս մասին տեղեկացնում է ՀՔԾ-ն: 

Մասնավորապես, Արթիկ քաղաքի Բաղրամյան փողոցի 34 տան բնակիչ Էմիլ Պ.-ն հաղորդում է տվել այն մասին, որ բանկի հետ կնքած վարկային պայմանագրով նախատեսված վարկային պարտավորությունների չկատարման կապակցությամբ հարուցված կատարողական վարույթի շրջանակներում ԴԱՀԿ ծառայության Շիրակի մարզային բաժնի Արթիկի բաժանմունքի ավագ հարկադիր կատարող Էդուարդ Կ.-ն անձնական դրդումներով պաշտոնեական կեղծիք է կատարել, որի հետևանքով շարժական գույքի փոխարեն էլեկտրոնային աճուրդի է հանվել իր բնակարանը:

Ըստ Էմիլ Պ.-ի`  հարկադիր կատարողը, առանց իր բնակարան այցելելու, աշխատասենյակում կեղծ արձանագրություն է կազմել այն մասին, թե, իբր,  կատարողական վարույթի շրջանակներում այցելել է Արթիկ քաղաքի Բաղրամյան փողոցի 34 տուն, սակայն այնտեղ բռնագանձման ենթակա գույք չի եղել: Մինչդեռ, ըստ Էմիլ Պ.-ի, իր տանն առկա է եղել բռնագանձման ենթակա` 8000 ԱՄՆ դոլար արժողությամբ տարբեր տեսակի գույք: Քաղաքացու պնդմամբ, հարկադիր կատարողի կողմից հիշյալ հանգամանքն արձանագրելու դեպքում, էլեկտրոնային աճուրդի կհանվեր ոչ թե վերը նշված բնակարանը, այլ նրանում առկա շարժական գույքը:

Այսպիսով, Էդուարդ Կ.-ի կողմից պաշտոնեական կեղծիք կատարելու դեպքի առթիվ նախապատրաստված նյութերով ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է ՀՀ հատուկ քննչական ծառայությունում:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter