HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Աբովյան քաղաքում հայտնաբերվել է 31-ամյա տղամարդու դի, ով որոնվում էր՝ որպես անհետ կորած

Քննչական կոմիտեն տեղեկացնում է, որ Կոտայքի մարզային քննչական վարչությունում միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու  Աբովյան քաղաքում 31-ամյա տղամարդու մահվան պատճառները:

2017թ. ապրիլի 24-ին` ժամը 17:20-ին, հաղորդում է ստացվել առ այն, որ Աբովյան քաղաքի հին գերեզմանատանը ծառից կախված դիակ կա:

Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը: Տղամարդու դին հայտնաբերվել է Աբովյան քաղաքի Էլարի գերեզմանատանը՝ «Ս.Ստեփանոս» եկեղեցուց 80 մետր դեպի վերև, արծաթափայլ մետաղյա բազմագալար լարով ծառից կախված վիճակում: Դիակի արտաքին զննությամբ՝ բռնության հետքեր չեն հայտնաբերվել:

Պարզվել է մահացած տղամարդու ինքնությունը, ով հանդիսանում է Երևան քաղաքի 1985թ. ծնված բնակիչը: Վերջինս իրավասու մարմինների կողմից որոնվում էր՝ որպես անհետ կորած։

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter