HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արցախի զբոսաշրջային արդյունքը՝ «Ինտուր Էքսպո 2017» միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսում

Արցախի զբոսաշրջության զարգացման կազմակերպություն ՀԿ-ից տեղեկացնում են, որ ապրիլի 21-ից 23-ը Երևան քաղաքում կայացած «Ինտուր Էքսպո 2017» միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսին ներկայացված էր նաև Արցախի զբոսաշրջային արդյունքը: Արցախի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության կողմից ձևավորված տաղավարում ներկայացված էին հանրապետությունում գործող 6 զբոսաշրջային ընկերություններ և որակավորում ունեցող հյուրանոցային տնտեսության օբյեկտներ:

Ցուցահանդեսի աշխատանքային 3 օրերի ընթացքում Արցախի պատվիրակությունը արդյունավետ աշխատանքներ է իրականացրել՝ տեղեկատվություն փոխացնելով շահագրգիռ զբոսաշրջային ընկերություններին և ցուցահանդեսի այցելուներին, ինչպես նաև՝ ստեղծել մասնավոր հատվածի հետ համագործակցության հնարավորություններ:

Ըստ Արցախի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ս. Շահվերդյանի՝ «Ինտուր Էքսպո 2017» զբոսաշրջային ցուցահանդեսը կարևոր հարթակ է՝ հայկական զբոսաշրջային արդյունքը միասնաբար ներկայացնելու, ինչպես նաև նոր գործնական կապեր հաստատելու առումով:

Ցուցահանդեսին Արցախը մասնակցում է երրորդ անգամ՝ ներկայացնելով Արցախի զբոսաշրջային արդյունքը հայկական զբոսաշրջային շուկայում:

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter