HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Կառավարությունը կքննարկի առևտրականների ներկայացրած առաջարկները

Ապրիլի 21-ին կառավարության շենքի դիմաց «Առինջ մոլ», «Փեթակ», «Սուրմալու» առևտրի կենտրոնների աշխատակիցները բողոքի ակցիա էին անում. նրանք պետական եկամուտների կոմիտեից պահանջում են «իրենց հանգիստ թողնել»։ Աշխատակիցները ասում էին, որ վերջին օրերին հարկային ծառայությունը ակտիվ ստուգումներ է իրականացնում այս առևտրի կենտրոններում և պահանջում փաստաթղթեր, որոնք նախկինում չի պահանջել։ Մասնավորապես՝ ՊԵԿ-ը առևտրականներից պահանջում է ապրանքաշրջանառությունը ամբողջովն փաստթղթավորել։

Այսօր Կառավարությունում առևտրականները հանդիպեցին վարչապետ Կարեն Կարապետյանի օգնական Հայկ Զոհրաբյանի և պետական եկամուտների կոմիտեի նախագահ Վարդան Հարությունյանի տեղակալներ Կարեն Բրուտյանի,Վախթանգ Մաիրումյանի հետ։

Ինչպես «Հետք»-ին հայտնեցին կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից՝ հանդիպումը անցել է  բարիդրացիական միջավայրում։ Հանդիպման ընթացքում որոշ հարցերի շուրջ արդեն իսկ պայմանավորվածութուն է ձեռք բերվել, ինչպես նաև՝ որոշել են ստեղծել աշխատանքային խումբ՝ կառավարության, ՊԵԿ-ի և առևտրականների ներկայացուցիչների կողմից՝ առաջացած խնդիրներին  իրավական և վարչարարական կարագավորում տալու համար.կառավարության անդամների և առևտրականների հանդիպումները շարունականան են լինելու։

Հիշեցնենք, որ «Առինջ մոլ», «Փեթակ», «Սուրմալու» առևտրի կենտրոնների մի քանի տասնյակ առևտրականներ առավոտյան հավաքվել էին Հանրապետության հրապարակում և սպասում էին կառավարության ներկայացուցիչների հետ հանդիպմանը։ Հարկային ծառայության հետ հարաբերությունների կարգավորման համար առևտրականները այսօր առաջարկ էին բերել՝  ներդնել «մեկ պատուհան»-ի սկզբունքը և ամբողջ վճարումները, փաստաթղթային կարգավորումները կատարել մեկ պատուհանի միջոցով։

Մեկնաբանություններ (1)

Ашот
Ничего не выйдет опять обманут народ.Так как руководство КГД некомпетентно и не разбирается в экономике.Первым делом нужно поменять руководство а потом уже начать исконно решать вопросы Это мнение всего или большинства народп

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter