HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ԱՆ ընդունում է առաջարկներ՝ ստոմատոլոգիական ծառայությունն արդիականացնելու նպատակաով

Առողջապահության նախարարությունը նախաձեռնել է պետական պատվերի շրջանակներում մատուցվող ստոմատոլոգիական բժշկական օգնության և սպասարկման կազմակերպման մոտեցումների, ֆինանսավորման սկզբունքների վերանայմանը, ինչպես նաև ծառայության արդիականացմանն ուղղված մեխանիզմների մշակման գործընթաց։Այս մասին տեղեկացնում է ԱՆ մամուլի ծառայությունը:

Հաշվի առնելով խնդրի կարևորությունը` նախարարությունն ակնկալում է ինչպես  մասնագիտական ասոցիացիաների, գլխավոր և առաջատար մասնագետների, այնպես էլ այլ շահագրգիռ մարմինների ներկայացուցիչների առաջարկները, որոնք կարող են ներկայացվել [email protected] էլեկտրոնային հասցեով մինչև մայիսի 2-ը։

Այդ առաջարկներն ամփոփելուն պես ԱՆ կստեղծի ստոմատոլոգիական ծառայության արդիականացմանն ուղղված մեխանիզմները մշակող աշխատանքային խումբ։  

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter