HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Խստացվելու է հսկողությունը «Վերնիսաժի» տարածքում առևտրային գործունեության նկատմամբ

Երևանի քաղաքապետարանում այսօր տեղի ունեցած աշխատանքային խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տարոն Մարգարյանը քաղաքապետարանի աշխատակազմին հանձնարարել է՝ հետևողական վերահսկողություն սահմանել «Վերնիսաժի» տարածքում առևտրային գործունեության կանոնակարգման նկատմամբ:

Քաղաքապետի այս հանձնարարականը հաջորդեց վերջին օրերին մամուլում մի քանի անգամ բարձրաձայնված այն տեղեկությանը, որ «Վերնիսաժ»-ի ներսում շահագործվող երկու սննդի կետերը պատկանում են նրա տեղակալ Դավիթ Օհանյանին։

Տարոն Մարգարյանը աշխատակազմին հանձնարարարել է ՝ «Վերնիսաժի» տարածքում առևտրային գործունեությունը կանոնակարգել ավագանու անցյալ տարվա ընդունած որոշման պահանջներին համաձայն։

«Տարածքի վարձակալի առջև հստակ դրեք պահանջը՝ հետևելու առևտրի կազմակերպման սահմանված կարգին: Նաև նախազգուշացրեք, որ սահմանված կարգը խախտելու համար պատասխանատվության կենթարկվի վարձակալը, այլ ոչ թե տարածքում առևտուր իրականացնողները»,-ասել  է նա։

Հիշեցնենք, որ ըստ ժամանակացույցի` ավարտին է մոտենում «Վերնիսաժի» վերակառուցման և արդիականացման ծրագիրը, չնայած վերակառուցումը որոշ հատվածներում երկրորդ անգամ է կատարվել, քանի որ ինչպես  հայտնել էինք՝ շինարարի կատարած անորակ աշխատանքի պատճառով կրկին փոխվում են տոնավաճառի՝ ամիսներ առաջ տեղադրված սալիկները։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter