HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անցկացվել է գումարտակային մարտավարական ցուցադրական զորավարժություն

Զինված ուժերի պատրաստության պլանի համաձայն՝ 4-րդ բանակային զորամիավորման ենթակայությամբ գործող զորամասերից մեկի հենքի վրա ապրիլի 18-ից 21-ը անցկացվել է գումարտակային մարտավարական ցուցադրական զորավարժություն` մարտական հրաձգությամբ: Այս մասին տեղեկացնում է ՊՆ մամուլի ծառայությունը։

Զորավարժության ուսումնական նպատակներից էին զորամասերի հրամանատարների, նրանց տեղակալների հմտությունների և ունակությունների կատարելագործումը պաշտպանական մարտական գործողությունների պլանավորման, նախապատրաստման և վարման, ստորաբաժանումների փոխգործակցության կազմակերպման ու գործողությունների ներդաշնակման, ինչպես նաև մարտական պատրաստականության տարբեր աստիճանների բերման ժամանակ: Զորավաժությունները նպատակ ունեին նաև մարզել անձնակազմին մարտական խնդիրների կատարման, գործնական կրակի վարման ընթացքում, կատարելագործել զինծառայողների դաշտային վարժվածության մակարդակը:

Զորավարժության պլանի համաձայն, անձնակազմի անվտանգության ապահովման ու ռազմական տեխնիկայի շահագործման կանոնների խստիվ պահպանմամբ, իրականացվել է ռազմերթ և ստորաբաժանումների տեղաբաշխում մարտական պահպանություն կենտրոնացման շրջաններում: Բացազատվել են ուսումնական կետեր, ստորաբաժանումների մարտական պատրաստության և պատրաստականության, պաշտպանողական մարտի կազմակերպման խնդիրների շուրջ անցկացվել են գործնական վարժանքներ:

Վերլուծելով և ամփոփելով զորավարժության արդյունքները, զորամիավորման հրամանատար, գնդապետ Վալերի Քոչարյանը բարձր է գնահատել ստորաբաժանումների պատրաստության մակարդակը և հրամանատարական կազմի մարտավարական-մասնագիտական ունակությունները: Արձանագրելով, որ զորավարժությանն ընդգրկված ստորաբաժանումները գրանցել են բարձր արդյունքներ և հաջողությամբ կատարել են առաջադրված խնդիրները, գնդապետ Վալերի Քոչարյանը տեղ գտած որոշ բացթողումները շտկելու համար տվել է անհրաժեշտ հանձնարարականներ:

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter