HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կառավարությունում քննարկվել են ներմուծումը տեղական արտադրությամբ փոխարինելու ուղղված աշխատանքները

Կարեն Կարապետյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են տեղական արտադրության զարգացմանն ուղղված մի շարք հարցեր: Ինչպես նշված է Կառավարության պաշտոնական կայքում՝ Կարեն Կարապետյանին են ներկայացվել ներմուծումը տեղական արտադրանքով փոխարինելու ուղղությամբ կատարվող աշխատանքները, հնարավորություններն ու ծավալները:

Նշվել է, որ այժմ առարկայական կազմվում են այն ապրանքների խմբերը, որոնց ուղղությամբ հնարավոր է կազմակերպել այդ գործընթացը: Առաջարկվել է ձևավորել համապատասխան հարթակ, որտեղ ակտիվ շփումների միջոցով տեղական արտադրողը կկարողանա գտնել իր սպառողին, այդպիսով խթանելով արտադրությունը: Վարչապետը նշել է, որ հարցին պետք է ցուցաբերել լուրջ, հետևողական ուշադրություն և ավելացրել. «Անհրաժեշտ է խելացի տարբերակ մշակել, որպեսզի մրցակցությունը չխաթարվի, բայց մենք ներուժ, հեռանկար ունեցող ֆերմերին պետք է օգնենք զարգանալ, խրախուսենք արտահանման աճը»,- ասել է Կարեն Կարապետյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter