HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երևանի հ. 147 դպրոցն այսուհետեւ կկրի Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի անունը

Երևանի ավագանու ապրիլի 26-ին գումարված նիստում ավագանին քննարկվել և հաստատվել է մայրաքաղաքի հ. 147 հիմնական դպրոցը Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի անվամբ անվանակոչելու մասին որոշման նախագիծը: Հիշեցնենք, որ միջնորդությունն արվել էր թիվ 147 դպրոցի մանկավարժական խորհրդի եւ կոլեգիալ կառավարման մարմնի կողմից։ Արցախյան քառօրյա ռազմական գործողություններում զոհված, «Արցախի հերոս» Ռոբերտ Աբաջյանը 2003-2011թթ. սովորել է հենց այս դպրոցում։  

Տեղեկացնենք, ցուցաբերած բացառիկ քաջության և արիության համար Ռոբերտ Աբաջյանը՝ հետմահու, 2016թ. մայիսի 8-ին Արցախի Հանրապետության նախագահի հրամանագրով պարգևատրվել է «Արցախի հերոս» բարձրագույն կոչումով և «Ոսկե արծիվ» շքանշանով։

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter