HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՔԿՎ պարզաբանումը՝ Արմեն Լամբարյանի առողջական վիճակի մասին

Արդարադատության նախարարության Քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժինը պարզաբանում է ուղարկել «Հետք»-ի խմբագրություն, որը ներկայացնում ենք առանց խմբագրման: 

«Ապրիլի 25-ին www.hetq.am կայքում հրապարակված «Արմեն Լամբարյանի պաշտպանը դիմել է դատարան` տեսակցությունների արգելքը վերացնելու համար» վերտառությամբ հոդվածում վերջինիս փաստաբան Արայիկ Պապիկյանն անդրադաձել է նաև իր պաշտպանյալի առողջական վիճակին:

Վերոգրյալի կապակցությամբ տեղեկացնում ենք, որ կալանավորված անձ Արմեն Լամբարյանը ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի վիրաբուժական բաժանմունք է ընդունվել 06.08.2016թ. հրազենային վնասվածքներով:

Կատարվել են անհրաժեշտ լաբորատոր-գործիքային հետազոտությունները, ինչպես նաև սրտաբանի, վնասվածքաբանի, ինֆեկցիոնիստի և վիրաբույժի խորհրդատվություններ:

Պարբերաբար հիվանդի վերքերը զննվել, մշակվել են հակասեպտիկ և հակաբակտերիալ նյութերով, կատարվել է վիրակապություն: Զուգահեռաբար ստացել է նաև պլանային համապատասխան բուժում` հակաբիոտիկներ, հակաբակտերիալ դեղեր և անալգետիկներ:

26.09.2016թ. Ա. Լամբարյանը պլանային կարգով տեղափոխվել է «Էրեբունի» ԲԿ, որտեղ 27.09.2016թ. վիրահատվել է: 05.10.2016թ. դուրս է գրվել և «Էրեբունի» ԲԿ-ից տեղափոխվել է «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ:

Ներկայումս վիճակը կայուն է, կատարում է իզոմետրիկ վարժություններ, գտնվում է բժշկական անձնակազմի դինամիկ հսկողության տակ:

Հավելենք, որ դեռևս 01.03.2017թ. Քրեակատարողական ծառայությունը դիմել է ՀՀ առողջապահության նախարարություն` վնասվածքաբանական խնդիրներ ունեցող կալանավորված անձանց զննելու և նրանց բուժման հետագա ընթացքը որոշելու նպատակով «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում բժիշկ-վնասվածքաբանների խորհրդատվությունը կազմակերպելու համար, և ս.թ. ապրիլի 21-ին ստացել պատասխան առ այն, որ առաջիկայում առողջապահության նախարարի` 11.04.2017թ. հրամանով ստեղծված բժշկական հանձնաժողովում ընդգրկված առաջատար մասնագետների կողմից հիշյալ անձնինք կստանան համապատասխան խորհրդատվություն»:

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter