HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երևան-Արտաշատ ճանապարհահատվածի երկկողմանի երթևեկությունը կվերականգնվի մայիսի 25-ին

Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանն ապրիլի 26-ին այցելել է «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի» Տրանշ 1-ի Երևան - Արտաշատ ճանապարհահատված, որտեղ ընթացքի մեջ է կամուրջների և ուղեանցերի շինարարությունը:

Ներկայում կամուրջներին հարող հատվածներում երթևեկությունը միակողմանի փակ է կամ կազմակերպված է շրջանցող ուղիներով:

Այնթապ համայնքին հարող կամրջի շինարարներն ասել են, որ առաջիկայում պատրաստվում են բացել փակ երթևեկելի գոտին և աշխատանքները շարունակել' մյուս գոտին փակելով: Նրանք հավաստիացրել են, որ աշխատում են առավելագույն արագությամբ. խոստացան մայիսի 25-ին երթևեկությունը բացել, իսկ սեպտեմբերին ավարտել ամբողջ շինարարությունը:

Նախարարությունը տեղեկացնում է, որ Բուրաստան համայնքին հարող կամրջի տակ երկկողմանի երթևեկն արդեն վերականգնված է, մյուս շինարարական աշխատանքները կշարունակվեն արդեն բաց երթևեկության պայմաններում:

Վահան Մարտիրոսյանն անդրադարձել է նաև կառավարության նիստում վարչապետի հնչեցրած նկատողությանը, որ շինհրապարակներում աշխատողներ չեն լինում: Շինարարները հավաստիացրին, որ ներկայում աշխատում են 07:00-ից մինչև 19:00:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter