HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Քննարկվել են Հայաստանում ճառագայթային բժշկության զարգացման հնարավորությունները

Ատոմային էներգետիկայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) ներկայացուցիչներ Կարմինա Հիմենեզի և Ելենա Ֆիդարովայի հետ ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը քննարկել է Հայաստանում ճառագայթային բժշկության արդիականացման հնարավորություններն ու հեռանկարները։ Մինչ այդ նախարարությունը նամակով դիմել էր միջազգային հեղինակավոր կազմակերպությանը` ակնկալելով աջակցություն ոլորտի բարելավման գործում։

Կարմինա Հիմենեզը նշել է, որ այդ ուղղությամբ իրենց աջակցությունն առաջին հերթին կապահովվի ոլորտում իրական կարիքների գնահատումով։ Նշվել է, որ ՄԱԳԱՏԷ-ի փորձագետը Հայաստան կգա 3-4 շաբաթից` տեղում կարիքների ամբողջական գնահատում կատարելու առաքելությամբ։

Առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ քննարկման արդյունքում որոշվել է գնահատումից հետո կազմել աշխատանքային պլան։

«Բարձր տեխնոլոգիաները նոր պահանջներ են դնում նաև բժիշկների առջև»,-ասել է Ալթունյանը` կարևորելով ոչ միայն սարքավորումների արդիականացումը, այլև մասնագետների վերապատրաստումները։

ՄԱԳԱՏԷ-ի ներկայացուցիչները հորդորել են ուսումնական որևէ հաստատության բազայի վրա ներդնել կրթական ծրագրեր` բժիշկներ, տեխնոլոգներ և լաբորանտներ պատրաստելու համար։

Լևոն Ալթունյանն առաջարկել է 2018-2019թթ. համագործակցության շրջանակում ակտիվացնել աշխատանքները Հայաստանի մասնագիտական ասոցիացիաների և այլ կառույցների հետ` անհրաժեշտության դեպքում ստեղծելով աշխատանքային խումբ։

Պայմանավորվածություն է ձեռք բերվել կարիքների գնահատումից հետո համատեղ մշակել Հայաստանում ճառագայթային բժշկության արդիականացման ռազմավարություն։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter