HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

2016-ի պետբյուջեի ծախսերի խախտման դեպքեր են հայտնաբերվել` 3,225 մլրդ դրամի չափով

Վարչապետի 2015 թվականի որոշմամբ ֆինանսների նախարարության ֆինանսաբյուջետային վերահսկողության տեսչությունը իրականացվել է 2016 թվականի պետական բյուջեի ծախսերի կատարման վերահսկողություն։

Իրականացված 22 ստուգումների արդյունքնում արձանագրվել են պետական բյուջեի ծախսման 3 միլիարդ 225 միլիոն դրամի խախտման փաստեր։ Ֆինանսների նախարարությունը ներկայացրել է պետական բյուջեի կատարման նկատմամբ հսկողության 2016 թվականի տարեկան արդյունքների վերաբերյալ հաշվետվության։ Կառավարության այսօրվա նիստին հաշվետվությունը ներկայացրեց ֆինանսների նախարար Վարդան Արամյանը:

Համաձայն դրա՝ 2016թ. ծրագրի շրջանակներում կատարված թվով 4 ստուգումներով հայտանաբերվել է 768 մլն դրամի, իրավապահ մարմինների պահանջով կատարված թվով 11 ստուգումներով՝ 31 մլն դրամի, իսկ վարչապետի հանձնարարականներով կատարված թվով 7 ստուգումներով՝ 2 մլրդ 426 մլն դրամի խախտումներ։

Կատարված ստուգումներով պարզվել է, որ 3 մլրդ 225 մլն դրամից 978 մլն դրամը ենթակա է վերականգնման, 378 մլն դրամը հնարավոր է մուտքագրել պետական բյուջե, 99 մլն դրամի չափով հնարավոր է պակասեցնել պետական բյուջեից հատկացվող ֆինանսավորումը։

2016 թվականին կատարված ստուգումներով արձանագրված գումարներից տարվա ընթացքում վերականգնվել է ընդամենը 203 մլն դրամը։

Փաստորեն՝ եթե ամփոփենք 2016 թվականի պետական բյուջեի ծախսերի կատարման վերահսկողությունը, կստացվի այսպիսի պատկեր

Արդյունքում՝ տեսչության կողմից նախորդ տարվա ընթացքում իրականացված աշխատանքներով հաշվարկվել է, որ 2008-2016թթ. արձանագրված գումարներից վերականգնվել է գրեթե 816 մլն դրամ և վերաձևակերպվել մոտ 34 մլն դրամ։

Այդ 850 մլն դրամից  540 մլն դրամը վերականգնվել է պետական բյուջե, մոտ 193 մլն դրամի չափով նվազեցվել են պետական բյուջեով նախատեսված ֆինանսավորման ենթակա գումարները։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter