HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

ԱՎԾ նախագահը չի հիշում՝ Ադրբեջանի հետ ապրանքաշրջանառություն եղել է, թե ոչ

Ազգային վիճակագրական ծառայության նախագահ Ստեփան Մնացականյանը կառավարության նիստից հետո լրագրողների հետ հանդիպմանը, անդրադառնալով երևանյան խանութներում ադրբեջանական խնձորների վաճառքին, նշեց, որ չի հիշում` վերջին տարիներին Ադրբեջանի հետ առևտրային հարաբերություններ եղել են, թե ոչ։

Մնացականյանը լրագրողներին հորդորեց Ադրբեջանի հետ ապրանքաշրջանառության տվյալները նայել ազգային վիճակագրական ծառայության՝ armstat.am կայքում կամ պետական եկամուտների կոմիտեից հետաքրքրվել, քանի որ չի հիշում։

«Ես ենթադրում եմ, որ կլինի այդպիսի բան, (ապրանքաշրջանառություն Ադրբեջանի հետ-հեղ.) բայց վստահ չեմ»,-ասաց Մնացականյանը՝ մի քանի անգամ խոսափելով պարզաբանել, թե արդյոք Հայաստանը վերջին տարիներին Ադրբեջանի հետ ունեցել է ապրանքաշրջանառություն։

Հետևելով Մնացականյանի հորդորներին՝ ԱՎԾ-ի կայքից պարզեցինք, որ ծառայության ներկայացրած վերջին տվյալերով՝ 2015-ին Ադրբեջանից Հայաստան ապրանք չի ներմուծվել։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter